00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը դժվար թե հրաժարվի ԵԱՏՄ անդամակցությունից, Երևանին դա ձեռնտու չէ. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2024
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է զարգացնել փոխգործակցությունը տնտեսական համագործակցության շրջանակում՝ «ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր տեսակի փորձերը»:
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը ձեռնտու չէր լինի Հայաստանի համար, դա հակասում է Երևանի շահերին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
Հունվարի 1-ից ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Հայաստանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն շարունակում է զարգացնել փոխգործակցությունը տնտեսական համագործակցության շրջանակում հենց այս համատեքստում՝ «ձգտելով կանխել եվրասիական ինտեգրման քաղաքականացման բոլոր փորձերը»:
Պանկինի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունն արդյունավետ է Հայաստանի համար, երկիրը վերջին մի քանի տարիների ընթացքում միության շրջանակում առաջատար է դարձել այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ՀՆԱ աճը, ներդրումները հիմնական կապիտալում, կատարված շինարարական աշխատանքների ծավալը և այլն:
«Այս ամենը մեծապես հնարավոր է դարձել միության շրջանակում միասնական շուկայի, աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատության, ձեռնարկությունների բացման ընթացակարգի պարզության, էներգակիրների մատակարարման արտոնյալ պայմանների և այլ բաների շնորհիվ։ Այսպիսով, տնտեսական տեսանկյունից Երևանին, անշուշտ, ձեռնտու է միությանն անդամակցելը, և դրանից հրաժարվելը, մեր կարծիքով, կհակասեր երկրի շահերին», - ասել է դիվանագետը։
Պանկինն ավելացրել է, որ Հայաստանի վարչապետի կողմից հնչեցված առաջնահերթությունները համահունչ են ինտեգրացիոն շինարարության ոլորտում ընդհանուր մոտեցումներին, և ՌԴ-ն արդյունավետ համագործակցության է տրամադրված:
Փետրվարի սկզբին Փաշինյանը, ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, հայտարարել էր, որ 2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել շուրջ 7,8 մլրդ դոլար։
Լրահոս
0