00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում բնակվող Նատալյա Գոնչարը պաշարված Լենինգրադի բնակչի կարգավիճակ ստացավ

© Photo : Русский дом в ЕреванеՆատալյա Գոնչար
Նատալյա Գոնչար - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2024
Նատալյա Գոնչար
Բաժանորդագրվել
Հայտնի գրականագետ և սարոյանագետ Նատալյա Ալեքսանդրովնան Լենինգրադից տարհանվել է 1942-ի ձմռանը։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Գրականագետ, մանկավարժ և բարձր որակավորում ունեցող թարգմանիչ 86-ամյա Նատալյա Գոնչարին պաշտոնապես շնորհվեց «Պաշարված Լենինգրադի բնակչի» կարգավիճակ։ Դրան հաջողվեց հասնել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության և ՀՀ–ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ջանքերով։
Երևանի Ռուսական տանը նրան հուշամեդալներ ու մեդալներ հանձնեցին։ Այստեղ նա ծանոթացավ շրջափակումը վերապրած մեկ այլ կնոջ՝ Գալինա Պետուխովայի հետ։
© Photo : Русский дом в ЕреванеՆատալյա Գոնչարին «Պաշարված Լենինգրադի բնակչի» կարգավիճակ շնորհելու արարողություն
Церемония передачи Наталье Александровне Гончар удостоверения Жителя блокадного Ленинграда - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2024
Նատալյա Գոնչարին «Պաշարված Լենինգրադի բնակչի» կարգավիճակ շնորհելու արարողություն
1942թ.-ի փետրվարին 4-ամյա աղջնակին Լենինգրադից «Կյանքի ճանապարհով» տարհանել են դեպի Հայաստան՝ իր մոր և տատիկի (որոնք սերում էին Խանջյանների տոհմից) պատմական հայրենիք:
© Photo : Русский дом в ЕреванеՆատալյա Գոնչարին «Պաշարված Լենինգրադի բնակչի» կարգավիճակ շնորհելու արարողություն
Церемония передачи Наталье Александровне Гончар удостоверения Жителя блокадного Ленинграда - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2024
Նատալյա Գոնչարին «Պաշարված Լենինգրադի բնակչի» կարգավիճակ շնորհելու արարողություն
Երևանում բանասիրական կրթություն ստանալով` նա դարձել է գրական թարգմանիչ և թարգմանության տեսաբան: 70-ականներին Նատալյա Ալեքսանդրովնան դարձել է գրող և թարգմանիչ Լևոն Մկրտչյանի (հետագայում՝ Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան և Հայ-ռուսական համալսարանի հիմնադիր) «դաշնակիցներից» մեկը՝ խորհրդային այլ հանրապետությունների և արտասահմանյան երկրների հետ Հայաստանի գրական կապերի ընդլայնման գործում։
Նատալյա Ալեքսանդրովնան զբաղվել է Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների ուսումնասիրությամբ և թարգմանությամբ։ Հենց նա է գրել առաջին ռուսերեն գիտական հոդվածները Սարոյանի աշխատանքների մասին: Նատալյա Ալեքսանդրովնան երբեք մեծ նշանակություն չէր տվել այն փաստին, որ որպես Լենինգրադի սովն ու ցուրտը վերապրած քաղաքացի կարող է ինչ-որ արտոնություններ ունենալ, պարգևներ ստանալ և այլն։
«Ախր, պետք էր գնալ, ամեն տեսակ թղթեր հավաքել, հերթ կանգնել, իսկ ես այդպիսի բաներ չեմ սիրում»»,– խոստովանում է նա։ Այդպես էլ ապրում էր, մինչև թոռը որոշեց զբաղվել իր հայտնի և շատ համեստ տատի փաստաթղթերի վերականգնմամբ։
Սարոյանի պատմվածքներից մեկը, որը Նատալյա Ալեքսանդրովնան թարգմանել է ռուսերեն, կոչվում է «Տանը տաք ու խաղաղ հովտում»: Երիտասարդ ու կենսախինդ հերոսն ու նրա զարմիկը որոշում են ժամանակ անցկացնել բնության գրկում և գետակի մոտ ճաշելուց հետո սկսում են որսորդական հրացանով համազարկ են տալիս հայտնի ու անհայտ հայերի պատվին՝ Գրիգոր Լուսավորչի, Պետրոս Դուրյանի, Րաֆֆու, Անդրանիկի, իրենց ծնողների ու նախնիների և պարզապես «յուրաքանչյուրի, ով ապրել ու մեռել է այս հողի վրա»։
«Իմ տունն այս հողն է։ Եվ այս երկինքը։ Եվ օդը։ Եվ այս շոգ եղանակը նույնպես իմ տունն է։ Եվ եղբայրս էլ իմ տան մի մասն է։ Եվ այն, ինչ մասին նա խոսում է և այն, թե ինչպես է խոսում։ Եվ մարդիկ, որոնց մասին մենք հիշում ենք նրա հետ»,- Սարոյանի այս և այլ խոսքերը խորհրդային ընթերցողին առաջին անգամ Նատալյա Գոնչարն է նվիրել։
Շնորհավորում և երկար կյանք ենք մաղթում Նատալյա Գոնչարին։
Լրահոս
0