00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ում առկա «Գազել-Սիթի» մակնիշի 100 մեքենայից 43–ն այս պահին անսարք է

© Photo : Facebook / Hakob KarapetyanՄիկրոավտոբուս
Միկրոավտոբուս - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2024
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանից չեն հերքում, որ ավտոբուսներն ունեն տեխնիկական խնդիրներ և հաճախ են շարքից դուրս գալիս, ինչով պայմանավորված էլ քաղաքացիները դժգոհում են։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ում առկա «Գազել-Սիթի» մակնիշի 100 ավտոբուսներից 43–ը չեն շահագործվում։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ Նշենք, որ վերջին ժամանակահատվածում քաղաքացիները դժգոհում են Երևանի տարբեր երթուղիներում ներդրված չինական «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսների և «Գազել-Սիթի» մակնիշի փոքր դասի ավտոբուսների պակասից։
Թանկանում է, բայց ոչ այդքան. Երևանի փոխքաղաքապետը` տրանսպորտի ուղեվարձի մասին
Ավտոբուսների վարորդներն էլ քաղաքացիների հետ զրույցում նշում են, որ ավտոբուսներն անսարք են, այդ պատճառով էլ սկսել են ուշ–ուշ (առնվազն 26-27 րոպեն մեկ) աշխատել։
Sputnik Արմենիան գրավոր պարզաբանում է խնդրել Երևանի քաղաքապետարանից` հասկանալու համար, թե ավտոբուսներից քանի՞սն են ենթակա վերանորոգման և արդյոք ճի՞շտ են վարորդների այն պնդումները, թե այդ ավտոբուսներն ի սկզբանե տեխնիկական խնդիրներ են ունեցել, դրա համար էլ հաճախ են շարքից դուրս գալիս։
Երևանի քաղաքապետարանից չեն հերքում, որ ավտոբուսներն ունեն տեխնիկական խնդիրներ։
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի հաշվեկշռում կա «Գազել-Սիթի» մակնիշի 100 ավտոբուս, որոնցից այժմ շահագործվում է 57-ը: Տեխնիկական խնդիրները` կապված փոխանցման տուփերի հետ, հիմնականում հենց «Գազել-Սիթի»-ների մոտ են ի հայտ գալիս: Այս պահին 43 մեքենա չի շահագործվում հիմնականում փոխանցման տուփերի պատճառով, սակայն պարբերաբար դրանք նորոգվում են»,– հայտնում են քաղաքապետարանից։
Նշվում է նաև, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ում կա «Ժոնգ տոնգ» մակնիշի 361 ավտոբուս, դրա 20% –ը (մոտ 72–ը) ռեզերվային է`տարբեր երթուղիներում ըստ անհրաժեշտության փոխարինելու համար։
Ինչ վերաբերում է ավտոբուսների ուշանալուն, ապա Երևանի քաղաքապետարանում դա բացատրում են գլխավորապես մայրաքաղաքում առկա խցանումներով։
Տրանսպորտի գինը թանկացնելու են, դրա համար ինձ չեզոքացնում են. Մարությանին զրկեցին մանդատից
Նշվում է նաև, որ «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսների թիվը շուտով կհամալրվի ևս 30–ով:
Հավելենք, որ «Գազել-Սիթի» փոքր դասի ավտոբուսներով սպասարկվում են Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային թվով 13, իսկ «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով՝ 31 երթուղիներ։
Լրահոս
0