https://arm.sputniknews.ru/20240208/ajs-tarva-hunvarin-aveli-qich-zbvosashrjik-e-hajastan-ajcelel-qan-2023i-hunvarin-72063894.html
Այս տարվա հունվարին ավելի քիչ զբոսաշրջիկ է Հայաստան այցելել, քան 2023–ի հունվարին
Այս տարվա հունվարին ավելի քիչ զբոսաշրջիկ է Հայաստան այցելել, քան 2023–ի հունվարին
Sputnik Արմենիա
Նախորդ տարի հունվարին շուրջ 5000 զբոսաշրջիկ ավելի շատ է այցելել Հայաստան, քան այս տարի։ 08.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-08T11:11+0400
2024-02-08T11:11+0400
2024-02-08T11:11+0400
հայաստան
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/07/72041416_0:144:1600:1044_1920x0_80_0_0_a5bd767396114592c3cfab06952c54eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Այս տարվա սկզբից Հայաստան է այցելել 154 000 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։«Համեմատության համար նշենք, որ 2023թ․ հունվարին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 159 հազար, իսկ 2022թ․հունվարին՝ 94 հազար»,– ասված է հաղորդագրությունում։Ըստ ներկայացրած տվյալների` 2024 թվականի հունվար ամսին Հայաստան մուտք գործած զբոսաշրջիկների 60 տոկոսը տղամարդիկ են եղել, իսկ 40-ը` կանայք։Նշվում է նաև, որ նույն այդ ժամանակահատվածում ամենաշատն այցելել են 35-44 տարեկան անձինք (33%-ը), այնուհետև 25-34 տարեկանները (18%-ը), 45-54 տարեկանները կազմում էին 17%-ը։ Մինչև 12 տարեկան երեխաները կազմում են 5%-ը, իսկ 65+ տարիքի անձինք` 3%-ը։Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողօսեանը հայտնել էր, որ 2023 թվականին Հայաստան է այցելել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ։Նա ընդգծել էր, որ Հայաստան այցելած անձանց 50 տոկոսը Ռուսաստանից են եկել, իսկ երկրորդ և երրորդ տեղերում Վրաստանն ու Իրանն են, այնուհետև ԱՄՆ–ից ժամանող սփյուռքահայերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/07/72041416_0:0:1425:1068_1920x0_80_0_0_bd34a32e99234d1173def4d381199d1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, էկոնոմիկայի նախարարություն
հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, էկոնոմիկայի նախարարություն
Այս տարվա հունվարին ավելի քիչ զբոսաշրջիկ է Հայաստան այցելել, քան 2023–ի հունվարին
Նախորդ տարի հունվարին շուրջ 5000 զբոսաշրջիկ ավելի շատ է այցելել Հայաստան, քան այս տարի։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Այս տարվա սկզբից Հայաստան է այցելել 154 000 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի
ծառայությունը։
«Համեմատության համար նշենք, որ 2023թ․ հունվարին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 159 հազար, իսկ 2022թ․հունվարին՝ 94 հազար»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ներկայացրած տվյալների` 2024 թվականի հունվար ամսին Հայաստան մուտք գործած զբոսաշրջիկների 60 տոկոսը տղամարդիկ են եղել, իսկ 40-ը` կանայք։
Նշվում է նաև, որ նույն այդ ժամանակահատվածում ամենաշատն այցելել են 35-44 տարեկան անձինք (33%-ը), այնուհետև 25-34 տարեկանները (18%-ը), 45-54 տարեկանները կազմում էին 17%-ը։ Մինչև 12 տարեկան երեխաները կազմում են 5%-ը, իսկ 65+ տարիքի անձինք` 3%-ը։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողօսեանը հայտնել էր, որ 2023 թվականին Հայաստան է այցելել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ։
Նա ընդգծել էր, որ Հայաստան այցելած անձանց 50 տոկոսը Ռուսաստանից են եկել, իսկ երկրորդ և երրորդ տեղերում Վրաստանն ու Իրանն են, այնուհետև ԱՄՆ–ից ժամանող սփյուռքահայերը։