https://arm.sputniknews.ru/20240207/zintsarajvogh-artur-grigvorjani-ajrvats-din-gtel-en-kraky-mareluc-hetvo-qrgvorts-e-harucvel-72040871.html
Զինծառայող Արթուր Գրիգորյանի այրված դին գտել են կրակը մարելուց հետո. քրգործ է հարուցվել
Զինծառայող Արթուր Գրիգորյանի այրված դին գտել են կրակը մարելուց հետո. քրգործ է հարուցվել
Sputnik Արմենիա
Նախաքննության շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ: 07.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-07T15:30+0400
2024-02-07T15:30+0400
2024-02-07T15:36+0400
հայաստան
զինծառայող
դիակ
հրդեհ
քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0e/25336617_0:84:1601:984_1920x0_80_0_0_1fd825ca2687a16bab88a9405c9040cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հրդեհի և 39-ամյա պահեստազորային Արթուր Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային 39–ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանը։Ըստ ՔԿ–ի ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գորիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհ է բռնկվել։Ստացված հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ:Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ։Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0e/25336617_88:0:1511:1067_1920x0_80_0_0_8c0078c7cae5b795756af1cbe22cf519.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինծառայող, դիակ, հրդեհ, քննչական կոմիտե
հայաստան, զինծառայող, դիակ, հրդեհ, քննչական կոմիտե
Զինծառայող Արթուր Գրիգորյանի այրված դին գտել են կրակը մարելուց հետո. քրգործ է հարուցվել
15:30 07.02.2024 (Թարմացված է: 15:36 07.02.2024) Նախաքննության շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ:
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հրդեհի և 39-ամյա պահեստազորային Արթուր Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային 39–ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանը։
Ըստ ՔԿ–ի ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գորիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհ է բռնկվել։
«Դիրքի անձնակազմի կողմից կրակը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել է պահեստազորային, տվյալ դիրքում մարտական հերթապահություն իրականացնող Արթուր Գրիգորյանի այրված դին»,– ասված է հաղորդագրությունում։
Ստացված հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։
Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։