https://arm.sputniknews.ru/20240207/varvordneri-tuganqnery-kzeghchven-azhn-yndunec-nakhagitsn-1in-yntercmamb--72033107.html
Վարորդների տուգանքները կզեղչվեն. ԱԺ–ն ընդունեց նախագիծն 1–ին ընթերցմամբ
Վարորդների տուգանքները կզեղչվեն. ԱԺ–ն ընդունեց նախագիծն 1–ին ընթերցմամբ
Sputnik Արմենիա
Խորհրդարանական ընդդիմության մի մասը դեմ, մյուս մասը` ձեռնպահ քվեարկեց։ 07.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-07T13:05+0400
2024-02-07T13:05+0400
2024-02-07T13:07+0400
նախագիծ
վարորդ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65598143_0:239:1600:1139_1920x0_80_0_0_86ebecd384544cfff891d7dc04967d2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. 63 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց վարորդական տուգանքները զեղչելու մասին նախագիծը։«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում նախատեսված այս փոփոխություններով, եթե քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների համար roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս։Ըստ նոր փոփոխությունների` եթե տուգանքների հետ կապված կուտակված պարտքեր կան, քաղաքացին իր՝ ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 50%-ը վճարելու դեպքում պարտքը կզրոյացնի։Ի դեպ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկում նախագծին, սակայն 2–րդ ընթերցման ժամանակ կկողմնորոշվեն ինչպես քվեարկել` հաշվի առնելով իրենց առաջարկներին տրված լուծումները։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդաննյանն ի պատասխան հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունից այս նախագծի վերաբերյալ որևէ առաջարկ չի ներկայացվել։ Հստակ պետք է ձևակերպվի` զուգընկերը կին ու տղամարդն են. Նազարյանն ու Բաթոյանը բանավիճեցինԻնչ վերաբերում է վեց ձեռնպահ ձայներին, ապա դրանք «Պատիվ ունեմ» խմբակցությունից էին։ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», ինչպես նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65598143_0:0:1600:1200_1920x0_80_0_0_8e7886264a2f5dc97b8a95ab7519fb20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախագիծ, վարորդ, աժ (ազգային ժողով)
նախագիծ, վարորդ, աժ (ազգային ժողով)
Վարորդների տուգանքները կզեղչվեն. ԱԺ–ն ընդունեց նախագիծն 1–ին ընթերցմամբ
13:05 07.02.2024 (Թարմացված է: 13:07 07.02.2024) Խորհրդարանական ընդդիմության մի մասը դեմ, մյուս մասը` ձեռնպահ քվեարկեց։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. 63 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց վարորդական տուգանքները զեղչելու մասին նախագիծը։
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում նախատեսված այս փոփոխություններով, եթե քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների համար roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս։
Բացի այդ, եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70%-ը, մյուս մասը կհամարվի վճարված։
Ըստ նոր փոփոխությունների` եթե տուգանքների հետ կապված կուտակված պարտքեր կան, քաղաքացին իր՝ ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 50%-ը վճարելու դեպքում պարտքը կզրոյացնի։
Ի դեպ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկում նախագծին, սակայն 2–րդ ընթերցման ժամանակ կկողմնորոշվեն ինչպես քվեարկել` հաշվի առնելով իրենց առաջարկներին տրված լուծումները։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդաննյանն ի պատասխան հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունից այս նախագծի վերաբերյալ որևէ առաջարկ չի ներկայացվել։
Ինչ վերաբերում է վեց ձեռնպահ ձայներին, ապա դրանք «Պատիվ ունեմ» խմբակցությունից էին։
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», ինչպես նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը։