00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շոկն անցավ, մարդիկ սկսեցին կողմնորոշվել. մասնագետը` Փաշինյանի վարկանիշի նվազման մասին

© Photo : Քաղաքացիական պայմանագիր Նիկոլ Փաշինյանը ՔՊ նիստին
Նիկոլ Փաշինյանը ՔՊ նիստին - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2024
Նիկոլ Փաշինյանը ՔՊ նիստին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
2023թ–ի նոյեմբերին հարցվածների 12, 3 տոկոսը դժվարացել էր պատասխանել վստահում է Փաշինյանին, թե ոչ։ 2024-ի հունվարին նրանց թիվը եռակի պակասել է` հասնելով 4,6 տոկոսի։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սկսեց իջնել 2023թ–ի ապրիլից, երբ նա վիճարկեց Արցախի հայկական լինելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց սոցիոլոգ Հրանտ Միքայելյանը` մեկնաբանելով երեկ հրապարակված սոցհարցման արդյունքները, որոնց համաձայն Նիկոլ Փաշինյանի վարկանիշը վերջին մի քանի ամսվա ընթացքում նոր անկում է գրանցել։
«Հանրության մեջ 2023թ-ի աշնանն իրականացրած հարցման արդյունքների վրա ազդել էին Արցախից բռնագաղթի ու Արցախի կորստի շոկը, հիմա այդ շոկն անցել է, ու վարկանիշը դարձյալ նվազել է»,– մեկնաբանեց Միքայելյանը։
GALLUP International–ի հունվարի վերջին իրականացրած հարցման արդյունքներով` հարցվածների 66,4 տոկոսը նշել է, որ չի վստահում Նիկոլ Փաշինյանին, մինչդեռ 2023թ–ի նոյեմբերին նույն բովանդակությամբ հարցման մասնակիցների 54.1 տոկոսն էր Փաշինյանին անվստահություն հայտնել։
Ուշագրավ է նաև, որ եթե նոյեմբերին Փաշինյանին վստահել–չվստահելու մասին հարցին դժվարացել էին պատասխանել հարցվածների 12,3 տոկոսը, ապա հունվարին նրանց թիվը եռակի պակասել է. վերջին հարցումներով այն չի գերազանցել 4,6 տոկոսը։
«Այստեղ նորից այլ բացատրություն չկա, քան բնակչության շրջանում շոկի անցումը։ Երբ այդ շոկն անցել է, մարդիկ սկսել են կողմնորոշվել։ Բացի այդ այստեղ մեկ այլ հանգամանք էլ կա. անցած տարի նոյեմբերին Փաշինյանին աջակցող մարդկանց շրջանում կար ակնկալիք, որ, չնայած Արցախի հարցում ծանրագույն կորուստներին, Ադրբեջանը կբավարարվի այդքանով, և հակամարտությունը դրանով կավարտվի։ Հիմա այդ ակնկալիքներն անցել են, նրանք տեսել են, որ դրանք սին են, փաստարկներն էլ, թե Արցախի հանձնումով մենք հակամարտությունն ավարտում ենք, սուտ են դուրս եկել։ Եվ դա խոստովանել է նաև իշխանությունը` ասելով, որ Արցախի հանձնումով մենք որևէ կերպ երաշխավորված չենք պատերազմից»,– հարցումներում արտահայտված իրողություններն է մեկնաբանում մասնագետը։
Հատկանշական է նաև, որ, անկախ իշխանության նկատմամբ վերաբերմունքից, հարցման մասնակիցների 95,7%-ը պատրաստ են պայքարել Հայաստանի համար, եթե պատերազմ լինի, 3,2%-ը պատասխանել է «ոչ», 1,1%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցին դրական պատասխանի նման լայն կոնսենսուսը Հրանտ Միքայելյանը մեկնաբանում է ազգային նկարագրով։ Այդուհանդերձ, սոցիոլոգը նկատում է, որ եթե 2016, 2020թ–ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ժամանակ մարդիկ հարյուրներով, հազարներով հավաքագրվում էին հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար, ապա 2022թ–ի սեպտեմբերին նման համախմբում չգրանցվեց։ Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ` սա շատ ավելի խոսուն ցուցանիշ է, քան սոցիոլոգիական հարցումներում նշված պատասխանը։
Լրահոս
0