https://arm.sputniknews.ru/20240207/qvvorum-ka-qnnarkvum-e-erevani-avaganu-andamnerin-mandatic-zrkelu-harcy-72023511.html
«Հանրային ձայնը» քվորում ապահովեց. քննարկվում է ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցը
«Հանրային ձայնը» քվորում ապահովեց. քննարկվում է ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցը
Sputnik Արմենիա
Նարինե Հայրապետյանին արդեն զրկեցին մանդատից, մյուսների հարցը քննարկվում է։ 07.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-07T10:44+0400
2024-02-07T10:44+0400
2024-02-07T10:51+0400
ավագանի
երևանի ավագանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/07/72023175_0:0:1600:900_1920x0_80_0_0_d5e2804c192a8ce2daf3a6a6a3d22e9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Երևանի ավագանու արտահերթ նիստում, որի օրակարգում է ավագանու ընդդիմադիր անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարց, քվորումը ապահովվեց։ Նիստին ներկա է 35 ավագանու անդամ։ «Հանրային ձայն» խմբակցությունից ներկայացել է խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը և խմբակցության անդամ Վահե Եսայանը։Առաջին հարցով քննարկվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին ավագանու մանդատից զրկելու հարցը։ 34 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ նրան զրկեցին մանդատից։Հարցը ներկայացնելու պահին նա և իր խմբակցության անդամնները մտան նիստերի դահլիճ։ Մինչ հարցը քվեարկության դնելը ավագանու անդամները ելույթներ ունեցան։Իր ելույթի ժամանակ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը ներկայացրեց, թե ինչո՞ւ են նրանք եկել այսօր նիստին։«Մենք չնայած շանտաժներին այսօր եկել ենք, որովհետև այսօր շատ կարևոր հարցեր կան նիստում, օրինակ` կարմիր գծերի հետ կապված հարցը»,– ասաց նա։Ավագյանը տեղեկացրեց, որ ինքն ու իր խմբակցության անդամը կողմ են քվեարկելու բոլորի (Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին, Հայկ Մարությանին) լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցին, բացի Գևորգ Ստեփանյանից ու Զարուհի Փոստանջյանից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/07/72023175_218:0:1418:900_1920x0_80_0_0_744c0c82bd7e63eac2e04954c458af1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավագանի, երևանի ավագանի
«Հանրային ձայնը» քվորում ապահովեց. քննարկվում է ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցը
10:44 07.02.2024 (Թարմացված է: 10:51 07.02.2024) Նարինե Հայրապետյանին արդեն զրկեցին մանդատից, մյուսների հարցը քննարկվում է։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Երևանի ավագանու արտահերթ նիստում, որի օրակարգում է ավագանու ընդդիմադիր անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարց, քվորումը ապահովվեց։ Նիստին ներկա է 35 ավագանու անդամ։ «Հանրային ձայն» խմբակցությունից ներկայացել է խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը և խմբակցության անդամ Վահե Եսայանը։
Առաջին հարցով քննարկվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին ավագանու մանդատից զրկելու հարցը։ 34 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ նրան զրկեցին մանդատից։
Քննարկվող հաջորդ հարցը «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանին մանդատից զրկելու հարցն է։
Հարցը ներկայացնելու պահին նա և իր խմբակցության անդամնները մտան նիստերի դահլիճ։ Մինչ հարցը քվեարկության դնելը ավագանու անդամները ելույթներ ունեցան։
Իր ելույթի ժամանակ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը ներկայացրեց, թե ինչո՞ւ են նրանք եկել այսօր նիստին։
«Մենք չնայած շանտաժներին այսօր եկել ենք, որովհետև այսօր շատ կարևոր հարցեր կան նիստում, օրինակ` կարմիր գծերի հետ կապված հարցը»,– ասաց նա։
Ավագյանը տեղեկացրեց, որ ինքն ու իր խմբակցության անդամը կողմ են քվեարկելու բոլորի (Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին, Հայկ Մարությանին) լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցին, բացի Գևորգ Ստեփանյանից ու Զարուհի Փոստանջյանից։