00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հստակ պետք է ձևակերպվի` զուգընկերը կինն ու տղամարդն են. Նազարյանն ու Բաթոյանը բանավիճեցին

Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ կողմ է, որ ընտանիքում հարսը սկեսուրին չծեծի ու հակառակը, սակայն եթե այս օրենքով փորձ է արվում խաթարել պետության, ընտանիքի հիմքերը, նվազեցնել ծնելիությունը, չպետք է այն պաշտպանել։
Ինչո՞ւ օրենքում սահմանված չէ, թե ով է զուգընկերը։ ՀՀ Ազգային ժողովում հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաթեթում կա կետ կուսության ստուգումն արգելելու մասին։ Պատգամավոր կանայք առաջարկում են փաթեթում ներմուծել նաև «զուգընկեր» հասկացությունը, որով, ըստ որոշ քաղաքացիների, քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։
Նախագիծը քննարկվում է առաջին ընթերցմամբ։
«Ցավոք, ապրում ենք մի ժամանակներում, երբ կան հայտնի այլ զուգընկերներ։ Ես առաջարկում եմ, որ հստակ ձևակերպվի` զուգընկերը արական և իգական սեռի ներկայացուցիչներն են, քանի որ սա արդեն քայլ է գնում դեպի մյուս փուլ»,– նկատեց Նազարյանը։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հակադարձեց` ասելով, որ իրենք իրավասու չեն սահմանելու, թե մարդիկ ում են ընտրում իրենց զուգընկեր։
«Ում էլ ընտրեն, ով էլ լինի այդ զուգընկերը, արգելվում է բռնությունը։ Ուզում եմ ասել, որ մենք չենք բացառում ու չենք էլ սահմանելու խտրականություն։ Ես հույս ունեմ, որ շուտով ՀՀ կառավարությունը բերելու է նաև հավասարության մասին օրենքը, որտեղ արգելված է բոլոր հիմքերով խտրականությունը։ Մեր օրենքի կարգավորման նպատակը ես արդեն ասել եմ, սակայն դա չի բացառում այն անձանց, որոնք ազատ են ընտրելու իրենց զուգընկերներին։ Այսինքն, դա չի քննարկվում»,– հայտարարեց Բաթոյանը։
Իր հերթին Գեղամ Նազարյանն ընդգծեց` եթե անձը ազատ է իրեն զուգընկեր ընտրելու նույն սեռի ինչ–որ մեկին, ապա նրանք օրենսդիր մարմնի պաշտպանության ներքո այլևս չեն գտնվելու այս օրենքի շրջանակում։
Կուսության ստուգումը ֆիզիկական բռնություն է. Ծովինար Վարդանյան
«Դա զուգընկերություն չէ արդեն, այլ ուրիշ բառ է, չասեմ` ինչ է։ Դրա համար մենք պետք է պաշտպանենք ավանդական ընտանիքը, ավանդական ընտանիքի թե կնոջը, թե տղամարդուն, թե հարսին, թե սկեսուրին։ Ես կողմ եմ, որ ընտանիքում բռնություն չլինի, որ հարսը սկեսուրին չծեծի ու հակառակը, սակայն եթե այս օրենքով մենք փորձ ենք անում պաշտպանել մեկ այլ խմբի, որը խաթարում է պետության հիմքերը, ընտանիքի հիմքերը, նվազեցնում է ծնելիությունը, նպաստում թմրամոլության աճին, ես ու, կարծում եմ` մենք բոլորս, չպետք է դա պաշտպանենք։ Հայաստանը ոչ Կալիֆոռնիա է, ոչ էլ Ամստերդամ»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Զարուհի Բաթոյանը կրկին հակադարձեց ասելով, որ ոչ ՀՀ օրենքները, ոչ ՀՀ Սահմանադրությունը որևէ մեկին չի արգելում ընտրելու իր զուգընկերջը, ու այդ հարցը հիմա չի քննարկվում։
Լրահոս
0