https://arm.sputniknews.ru/20240207/gerineri-harcy-sharunakum-e-linel-mer-orakargum-nikvol-pashinjan-72052281.html
Գերիների հարցը շարունակում է լինել մեր օրակարգում․ Նիկոլ Փաշինյան
Գերիների հարցը շարունակում է լինել մեր օրակարգում․ Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Պատգամավորի կարծիքով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու համար պետք է առանձնացված գանգատ ներկայացնել, Փաշինյանը խոստացավ, որ իրավաբաններին... 07.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-07T18:45+0400
2024-02-07T18:45+0400
2024-02-07T18:54+0400
հայաստան
գերի
արցախ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66940608_0:0:1600:901_1920x0_80_0_0_5c50b9827f4f417cb7368b63fb028692.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik․ Գերիների, Ադրբեջանում պահվող անձանց հարցը մշտապես բանակցությունների, քննարկումների առանցքում է։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, որը վերաբերում էր Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը և այն ջանքերին, որոնք արվում են նրանց վերադարձնելու համար։Գալստյանի կարծիքով` Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու վերաբերյալ հարցը պետք է առանձնացվի Հայաստանի կողմից ՄԻԵԴ ներկայացված հայցից։ Նա հիշեցրեց, որ Հայաստանը ՄԻԵԴ միջպետական չորրորդ գանգատն է ներկայացրել, որում ներառված են համալիր հարցեր, այդ թվում՝ 120 հազար բռնի տեղահանվածներ, Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմ, Լաչինի միջանցքի ապաշրջափակում, նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը։ Ըստ պատգամավորի՝ օբյեկտիվորեն նման ծավալուն գանգատի քննությունը կարող է շատ երկար ժամանակ պահանջել։Փաշինյանի կարծիքով՝ եթե իրավաբանները միացյալ գանգատ ներկայացնելու որոշում են կայացրել, ուրեմն այդպես են ճիշտ համարել։ Միաժամանակ խոստացավ, որ իրավաբաններին կառաջարկի դիտարկել հարցը։Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66940608_67:0:1492:1069_1920x0_80_0_0_882c62e8e876536e61cd5d1be7917b11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերի, արցախ, նիկոլ փաշինյան
հայաստան, գերի, արցախ, նիկոլ փաշինյան
Գերիների հարցը շարունակում է լինել մեր օրակարգում․ Նիկոլ Փաշինյան
18:45 07.02.2024 (Թարմացված է: 18:54 07.02.2024) Պատգամավորի կարծիքով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու համար պետք է առանձնացված գանգատ ներկայացնել, Փաշինյանը խոստացավ, որ իրավաբաններին կառաջարկի դիտարկել հարցը։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik․ Գերիների, Ադրբեջանում պահվող անձանց հարցը մշտապես բանակցությունների, քննարկումների առանցքում է։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, որը վերաբերում էր Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը և այն ջանքերին, որոնք արվում են նրանց վերադարձնելու համար։
«Ինչպես նախկինում, այսօր էլ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,- ասաց Փաշինյանը։
Գալստյանի կարծիքով` Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու վերաբերյալ հարցը պետք է առանձնացվի Հայաստանի կողմից ՄԻԵԴ ներկայացված հայցից։ Նա հիշեցրեց, որ Հայաստանը ՄԻԵԴ միջպետական չորրորդ գանգատն է ներկայացրել, որում ներառված են համալիր հարցեր, այդ թվում՝ 120 հազար բռնի տեղահանվածներ, Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմ, Լաչինի միջանցքի ապաշրջափակում, նաև
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը։ Ըստ պատգամավորի՝ օբյեկտիվորեն նման ծավալուն գանգատի քննությունը կարող է շատ երկար ժամանակ պահանջել։
Փաշինյանի կարծիքով՝ եթե իրավաբանները միացյալ գանգատ ներկայացնելու որոշում են կայացրել, ուրեմն այդպես են ճիշտ համարել։ Միաժամանակ խոստացավ, որ իրավաբաններին կառաջարկի դիտարկել հարցը։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար
Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար
Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ
Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանին,
ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ,
Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։