00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանկերը չեն ներում արցախցիների օվերդրաֆտները և «քաշում են» նրանց օգնությունից. պատգամավոր

© Sputnik / Aram NersesyanՎահագն Ալեքսանյան
Վահագն Ալեքսանյան - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2024
Բաժանորդագրվել
Կառավարությունը խոստացել էր բռնի տեղահանված արցախցիներին ազատել բանկերի տույժերից, բայց ոչ անգրավ վարկերից։ Պարտապանները հայտնվել են ծանր կացության մեջ. բանկերը քաշում են նրանց քարտերից նույնիսկ պետական օգնությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանի բանկերը չեն ներում օվերդրաֆտի պարտքերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին ու նրանց բանկային քարտերից անգամ սոցիալական աջակցության գումարներն են գանձում։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա ընդգծեց, որ շատ արցախցիներ են դիմում իրենց այդ հարցով։
ՀՀ ԱԺ–ն օրենք էր ընդունել, համաձայն որի, Ֆինանսների նախարարությունը պարտապաններին ազատել է այդ վարկերի վերաբերյալ բանկերի պահանջներից։
Պատգամավորը շեշտեց, որ չնայած այդ օրենքին, բանկերը շարունակում են գանձել քաղաքացիների գումարներն անգամ սոցիալական աջակցության հաշվին։
Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նշված օրենքով կառավարությունը չի ստանձնում անգրավ վարկեր, որոնց շարքին է դասվում նաև օվերդրաֆտը։
«Անգրավ վարկերն այդքան էլ լեգիտիմ չեն, համարել ենք, որ դրանք չեն կարող ընդունվել որպես մարման ենթակա։ Սպառողական վարկերը մենք ծածկում ենք, օվերդրաֆտը` ոչ»,– ընդգծեց նախարարը։
Ալեքսանյանը, սակայն, չհամաձայնեց նման դիրքորոշման հետ` ընդգծելով, որ օվերդրաֆտ տեսակի վարկը Հայաստանի բանկային համակարգից օգտվող գրեթե յուրաքանչյուր աշխատող քաղաքացի կարող է ստանալ աշխատավարձի եռապատիկի չափով, և դա տարածված բան է։
«Վարկ չեմ ուզում, իմ տունն եմ ուզում». տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում
Վահե Հովհաննիսյանը շեշտեց, որ իրավական հարց է` արդյոք բանկերն իրենց հայեցողությամբ կարող են արցախցիների քարտերից գանձել սոցաջակցության գումարները, թե դրանք պետք է դարձնել անձեռնմխելի։ Ֆինանսների նախարարն ասաց, որ այդ հարցը պետք է քննարկել` հասկանալու իրավաչափությունը։
Նա ընդգծեց, որ գուցե պետք է փոխել օվերդրաֆտի առնչությամբ դիրքորոշումը, բայց այդ դեպքում հարցը պետք է ԱԺ–ում է քննարկվի։
Լրահոս
0