https://arm.sputniknews.ru/20240207/artsvik-minasjann-u-hajk-kvonjvorjany-pvokhadardz-viravvoranqner-hnchecrin-azhum-72044558.html
Արծվիկ Մինասյանն ու Հայկ Կոնջորյանը փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին ԱԺ–ում
Արծվիկ Մինասյանն ու Հայկ Կոնջորյանը փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին ԱԺ–ում
Sputnik Արմենիա
ԱԺ–ում ԲԴԽ անդամի թեկնածության հարցը վերածվեց ՀՅԴ քննադատության։ 07.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-07T16:36+0400
2024-02-07T16:36+0400
2024-02-07T16:59+0400
արծվիկ մինասյան
հայկ կոնջորյան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
խորհրդարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69556841_0:26:1600:926_1920x0_80_0_0_e126a77567799cd86aedfba697ad08f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՅԴ–ն անցել է 134 տարվա պատմական ընթացք ու նաև գործել սխալներ, որոնք բարձրաձայնում է այսօր, իսկ ինչի՞ համար է այսօրվա իշխանությունը կրկնում այդ նույն սխալները, գնում այդ ճանապարհով։ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հատարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով ՀՅԴ հասցեին ՔՊ–ական պատգամավորների տարբեր մեղադրանքներին։«Հենց դրա համար էլ ասում ենք` նույն սխալներ մի թույլ տվեք։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի համարձակվում այս ամբիոնից, օրինակ` ասել, որ գերիները, պատանդները, քաղբանտարկյալները, Արցախի ղեկավարությունը բռնապետ Բաքվի բանտերում են։ Ինչո՞ւ, որովհետև հերթական անգամ առաջ է տարվում կեղծ թեզը, թե չգրգռենք թշնամո՞ւն…Թշնամին գրգռված է, թշնամին ուզում է ոչնչացնել մեզ, իսկ մենք դիմագրավո՞ւմ ենք՝ ոչ. հլուհնազանդ, գլուխներս կախ, մատաղացու գառի կերպարով գնում ենք մոտը։ Դա՞ է քարոզվում իշխանության կողմից»,– հայտարարեց Մինասյանը։Ըստ նրա` իշխանության հետ հնարավոր չէ գաղափարական բանավեճ ծավալել, քանի որ գաղափարախոսություն չունի ու այդ մասին նաև ասել է Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ ՔՊ–ն «իզմեր» չունի։ Հստակ պետք է ձևակերպվի` զուգընկերը կինն ու տղամարդն են. Նազարյանն ու Բաթոյանը բանավիճեցին«Գաղափախոսությունն առաջին հերթին «իզմ» է։ Եթե չկա «իզմ», ինչի՞ մասին խոսենք, աթոռը պահելո՞ւ։ Հայի ինքնության պահելու ձեր մոտեցումը ո՞րն է` բաց քամակով ցլի դեմ դուրս գա՞լը։ Իրավիճակով պայմանավորված անընդհատ նոր մեղավորներ ենք փնտրում, հիմա էլ եկել եք Սահմանադրության ու Հռչակագրի նախաբանն եք մեղավոր ճանաչում…Բացի այդ, արցախցիները մեղավոր էին Արցախի կորստի համար, նախկինները մեղավոր էին պարտության համար, ռուսները մեղավոր էին չպաշտպանելու համար, լավ, իսկի դուք մեղավոր չե՞ք։ Ի դեմս ձեզ մենք գործ ունենք պատասխանատավությունից խուսափող ու սեփական մեղքերը ուրիշների վրա բարդող վարչախմբի հետ»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։Նրա ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Պարոն Մինասյան, երևի շատ տաքացած ելույթ էր ու ընթացքում որոշ բաներ ասացիք, որոնց մեր հանրությունը արժանի չէ, որ այս ամբիոնից նման բաներ լսի։ Եթե չեք նկատել, ես հետո կասեմ, որ ուշադիր լինեք»։Արծվիկ Մինասյանը դահլիճից դուրս էր գալիս այն պահին, երբ ամբիոնին մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Առանց ծխելու ձեզ հնարավոր չէ լսել»,– հեռանալով կատակեց Մինասյանը։Անդրադառնալով Միասյանի դիտարկմանը, թե ՔՊ–ն գաղափախոսություն չունի, Կոնջորյանը հակադարձեց, որ ՀՅԴ–ն թղթերով սոցիալիստ է, սակայն իրականության մեջ ինչ ասես եղել է և ինչ ասես կլինի` ըստ պահի հարմարավետության։«Այնպես եք խոսում ձեր մասին, որ Դաշնակցությանը չի կարելի քննարկել. հայտնի հայկական ասույթ կա` հանգուցյալների մասին կամ լավ, կամ ոչինչ։ Դաշնակցությունը կարո՞ղ է հանգուցյալ է, որ կամ լավ, կամ ոչինչ, խնդրում եմ` ինքներդ ձեր կուսակցությանն այդպես մի վերաբերվեք։ Ինքնահայեցումը լավ բան է. մտածել, որ դուք սուրբ եք, անքննելի եք և չի կարելի ձեզ կպչել, դա առաջին քայլն է դառնալու քաղաքական դինոզավր, վերանալու քաղաքական ասպարեզից»,– իր խոսքը եզրափակեց Կոնջորյանը։Ի դեպ, ԱԺ–ն քննարկում էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի հարցը, մինչդեռ խոսվեց ամեն ինչից, բացի թեկնածու Կարեն Թումանյանի թեկնածությունից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69556841_176:0:1600:1068_1920x0_80_0_0_be86b42c40fecf4b25dc3fefe61a8c5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արծվիկ մինասյան, հայկ կոնջորյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), խորհրդարան
արծվիկ մինասյան, հայկ կոնջորյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), խորհրդարան
Արծվիկ Մինասյանն ու Հայկ Կոնջորյանը փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին ԱԺ–ում
16:36 07.02.2024 (Թարմացված է: 16:59 07.02.2024) ԱԺ–ում ԲԴԽ անդամի թեկնածության հարցը վերածվեց ՀՅԴ քննադատության։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՅԴ–ն անցել է 134 տարվա պատմական ընթացք ու նաև գործել սխալներ, որոնք բարձրաձայնում է այսօր, իսկ ինչի՞ համար է այսօրվա իշխանությունը կրկնում այդ նույն սխալները, գնում այդ ճանապարհով։ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հատարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով ՀՅԴ հասցեին ՔՊ–ական պատգամավորների տարբեր մեղադրանքներին։
«Հենց դրա համար էլ ասում ենք` նույն սխալներ մի թույլ տվեք։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի համարձակվում այս ամբիոնից, օրինակ` ասել, որ գերիները, պատանդները, քաղբանտարկյալները, Արցախի ղեկավարությունը բռնապետ Բաքվի բանտերում են։ Ինչո՞ւ, որովհետև հերթական անգամ առաջ է տարվում կեղծ թեզը, թե չգրգռենք թշնամո՞ւն…Թշնամին գրգռված է, թշնամին ուզում է ոչնչացնել մեզ, իսկ մենք դիմագրավո՞ւմ ենք՝ ոչ. հլուհնազանդ, գլուխներս կախ, մատաղացու գառի կերպարով գնում ենք մոտը։ Դա՞ է քարոզվում իշխանության կողմից»,– հայտարարեց Մինասյանը։
Ըստ նրա` իշխանության հետ հնարավոր չէ գաղափարական բանավեճ ծավալել, քանի որ գաղափարախոսություն չունի ու այդ մասին նաև ասել է Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ ՔՊ–ն «իզմեր» չունի։
«Գաղափախոսությունն առաջին հերթին «իզմ» է։ Եթե չկա «իզմ», ինչի՞ մասին խոսենք, աթոռը պահելո՞ւ։ Հայի ինքնության պահելու ձեր մոտեցումը ո՞րն է` բաց քամակով ցլի դեմ դուրս գա՞լը։ Իրավիճակով պայմանավորված անընդհատ նոր մեղավորներ ենք փնտրում, հիմա էլ եկել եք Սահմանադրության ու Հռչակագրի նախաբանն եք մեղավոր ճանաչում…Բացի այդ, արցախցիները մեղավոր էին Արցախի կորստի համար, նախկինները մեղավոր էին պարտության համար, ռուսները մեղավոր էին չպաշտպանելու համար, լավ, իսկի դուք մեղավոր չե՞ք։ Ի դեմս ձեզ մենք գործ ունենք պատասխանատավությունից խուսափող ու սեփական մեղքերը ուրիշների վրա բարդող վարչախմբի հետ»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Պարոն Մինասյան, երևի շատ տաքացած ելույթ էր ու ընթացքում որոշ բաներ ասացիք, որոնց մեր հանրությունը արժանի չէ, որ այս ամբիոնից նման բաներ լսի։ Եթե չեք նկատել, ես հետո կասեմ, որ ուշադիր լինեք»։
Արծվիկ Մինասյանը դահլիճից դուրս էր գալիս այն պահին, երբ ամբիոնին մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Առանց ծխելու ձեզ հնարավոր չէ լսել»,– հեռանալով կատակեց Մինասյանը։
«Դաշնակցությունը` այս դեպքում պարոն Մինասյանը, սեփական ելույթից հետո միշտ դուրս է գալիս ծխելու` առանց լսելու իր ելույթի արձագանքները։ Հիմա չեմ հասկանում` ձեր մտքերն են ձեզ ստիպում ծխե՞լ, թե՞ հաջորդ ելույթները… Թեև ձեր մտքերը շատերին են, անկեղծ ասած, ծխել ստիպում. ձեր մտքերը վտանգավոր են մարդկանց առողջության համար։ Ծխախոտի տուփերի վրա այն ահասարսուռ պատկերների փոխարեն կարելի է նման բաներ գրել, օրինակ»,– ասաց Կոնջորյանը։
Անդրադառնալով Միասյանի դիտարկմանը, թե ՔՊ–ն գաղափախոսություն չունի, Կոնջորյանը հակադարձեց, որ ՀՅԴ–ն թղթերով սոցիալիստ է, սակայն իրականության մեջ ինչ ասես եղել է և ինչ ասես կլինի` ըստ պահի հարմարավետության։
«Այնպես եք խոսում ձեր մասին, որ Դաշնակցությանը չի կարելի քննարկել. հայտնի հայկական ասույթ կա` հանգուցյալների մասին կամ լավ, կամ ոչինչ։ Դաշնակցությունը կարո՞ղ է հանգուցյալ է, որ կամ լավ, կամ ոչինչ, խնդրում եմ` ինքներդ ձեր կուսակցությանն այդպես մի վերաբերվեք։ Ինքնահայեցումը լավ բան է. մտածել, որ դուք սուրբ եք, անքննելի եք և չի կարելի ձեզ կպչել, դա առաջին քայլն է դառնալու քաղաքական դինոզավր, վերանալու քաղաքական ասպարեզից»,– իր խոսքը եզրափակեց Կոնջորյանը։
Ի դեպ, ԱԺ–ն քննարկում էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի հարցը, մինչդեռ խոսվեց ամեն ինչից, բացի թեկնածու Կարեն Թումանյանի թեկնածությունից։