00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում, մեր մտածածի արդյունքում կամ հետևանքով է. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2024
Բաժանորդագրվել
ԱԺ–ում ՀՀ վարչապետը կրկին անդրադարձավ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու թեմային։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելով` ՀՀ իշխանությունները ցանկանում են, որ պետականություն չունենալու դրվագները փոխարինվեն պետականություն ունենալու դոմինանտությամբ։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի հետ ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ առաջարկվում է` եկեք այս հարցն ավելի լավ հասկանանք, հակադրվում են, թե պետք չէ, քանի որ ամեն ինչ էլ պարզ է։ Ոչ մի բան էլ պարզ չէ կամ առնվազն շատ բան պարզ չէ։ Հասկացություններն իրենց տակ ունեն իմաստներ. «Հայոց պատմությունը» պետականություն չունենալու մասին պատմություն է` պետականության դրվագներով, իսկ «Հայաստանի պատմությունը» պետականության պատմություն է` պետականություն չունենալու դրվագներով»,– ընդգծեց նա։
Փաշինյանն առաջարկեց մտորել այս թեմաների շուրջ` նշելով, որ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պայմաններից ելնելով` ընկել ենք մի ռեժիմի մեջ, որ այս պետությունն ուղղակի ընկել է մեր գլխներին, և ով տվել է, նա էլ կտանի։
«Մենք ասում ենք` այս պետությունը ոչ մեկը չի տանելու, քանի որ այս պետությունն ունի տեր, ու այդ տերը ՀՀ քաղաքացին է։ Այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում, տեղի է ունենում մեր մտածածի արդյունքում կամ հետևանքով»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Խոտանե՛լ 7–րդ դասարանի հայոց պատմության դասագիրքը. ԿԳՄՍՆ–ի մոտ բողոքի ակցիա է
Խոսելով հայրենասիրության մոդելից` նա նշեց, որ պետք է կողմնորոշվել` հայրենի՞քն ես սիրում պետության մոդելի մեջ, թե՞ հայրենիքը սիրում ես որպես վերացական մի երևույթ։
Հիշեցնենք` ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվանումով: Այս նախաձեռնությունը սուր քննադատության է արժանացել հասարակության շրջանում։ Հարցը դրվել էր հանրային քննարկման, որն ավարտվել է այսօր` փետրվարի 7–ին։
Լրահոս
0