00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՏՏ ոլորտը գերազանցել է 1 մլրդ դոլարը․ 2023-ի վիճակագրական տվյալները ՀՀ տնտեսության մասին

CC BY 2.0 / Scott Winterroth / Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2024
Բաժանորդագրվել
Այլ ուշագրավ միտումների թվում են շինարարության հետ կապված արտադրությունների զգալի աճը, ինչպես նաև առցանց առևտրի ոլորտում կտրուկ աճը: Միաժամանակ կոնյակի արտադրությունը կրճատվել է 17 տոկոսով։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի–Sputnik. Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը 2023 թվականին աճել է մեկուկես անգամ` կազմելով 420,1 մլրդ դրամ (1 մլրդ 37 մլն դոլար)։ Այս մասին պարզ է դառնում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած արդյունաբերության և առևտրի վերաբերյալ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներից։
Ինչպես նշվել էր ավելի վաղ, Հայաստանում ՏՏ ոլորտի աճին նպաստել է ռուսական ընկերությունների, այդ թվում արտասահմանյան կորպորացիաների մասնաճյուղերի ներհոսքը, որոնք Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան: 2023 թվականին 80 տոկոսով ավելացել է բեռների ներմուծումը փոստային և սուրհանդակային ծառայությունների կողմից (փաստացի` առցանց առևտուրը,–խմբ.)։ Բացարձակ արտահայտությամբ ներմուծվել է 3 մլն 544 հազար ծանրոց, այսինքն` միջինում ավելի քան մեկ հատ երկրի յուրաքանչյուր բնակչի հաշվարկով։ Արտահանման առաքումները նույնպես աճել են, բայց միայն 22%-ով` հասնելով մոտ 144 հազարի։
Պետությունն օգնում է թռչել, բայց շատերն ընկնում են ձորը. մասնագետը` ՏՏ ոլորտի մասին
Ինչ վերաբերում է ծառայությունների մատուցման հետ կապված այլ ոլորտներին, ապա ռեստորանահյուրանոցային հատվածում զգալի աճը շարունակվել է։ Այս ոլորտն աճել է գրեթե 19%-ով` կազմելով 311,5 մլրդ դրամ կամ 769 մլն դոլար։ Մոլախաղերի արդյունաբերության շրջանառությունն աճել է մոտ 8%-ով` կազմելով 245,5 մլրդ դրամ (մոտ 606 մլն դոլար)։ Շրջանառության գրեթե 95%-ը կազմում են առցանց խաղատներն ու բուքմեյքերական գրասենյակները։
Արդյունաբերության ոլորտում նկատելիորեն նվազել է հանքերի արդյունահանումը (5,6%-ով): Վերամշակող ոլորտներում աճել են ծավալները ծխախոտի արդյունաբերության (16%-ով) և ոսկերչության (գրեթե 5 անգամ) ոլորտներում։ Ընդ որում, սկսել են շուկա բաց թողնել միջինում ավելի էժան սիգարետներ, քանի որ դրանց թողարկման ֆիզիկական ծավալը (մլն հատով) աճել է 22,5%-ով, իսկ ֆինանսական ծավալը` միայն 16,1%-ով։
Հարկ է նշել, որ ոսկերչության ոլորտում արտադրության կտրուկ աճը հարցեր է առաջացնում` հաշվի առնելով նախորդ տարվա համեմատ ոսկու ներմուծման փոքր աճը. այն 202 տոննայից հասել է 241 տոննայի:
2023 թվականին արդյունաբերության մեջ ներգրավված աշխատուժի վերաբերյալ տվյալներ դեռ չկան, բայց 2022 թվականին 2021 թվականի համեմատ հատուկ աճ չի նկատվել (մոտ 1 280-ից մինչև 1 350 մարդ)։
Աճել է նաև արտադրությունը շինարարության հետ կապված ճյուղերում (2023-ին` գրեթե 15%-ով)։ Մշակված ավազի և տուֆի արտադրությունն աճել է 40%-ով, քարից պատրաստված այլ շինանյութերինը` 80%-ով։
Ներքին լսարանի ականջն են շոյում. Գրիգորյանը` ՏՏ ոլորտում ՀՀ–ի համար մրցակից չլինելու մասին
Ընդ որում, ավելացել է ոչ միայն տեղական արտադրությունը, այլև ներմուծումը։ Այսպես, բետոնի արտադրությունն աճել է 25%-ով, իսկ ցեմենտինը` ընդամենը 13%-ով, այսինքն`բետոնի մի մասը պատրաստվել է ներմուծված ցեմենտից։ Շինարարության հետ կապված խոշոր ճյուղերից աճել է նաև պլաստիկե պատուհանների և դռների արտադրությունը (գրեթե 30%-ով)։
Սննդի արդյունաբերության մեջ արտադրությունը կրճատվել է գրեթե 5%-ով, իսկ ալկոհոլային արդյունաբերության մեջ` մոտ 2,5%-ով: Մասնավորապես, 15-20%-ով աճել է տարբեր կաթնամթերքների արտադրությունը (բացի կարագից)։ Գինու արտադրությունն աճել է գրեթե 12%-ով, իսկ կոնյակինը նվազել է 17%-ով։
ԱԺ փոխնախագահը դժգոհեց ՀՀ–ում ՏՏ ոլորտի ծրագրերի կրճատումից
Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա 2022-ի համեմատ 2023-ին դրանց ծավալը կրճատվել է 2,2%-ով հիմնականում ներպետական երկաթուղային փոխադրումների անկման հաշվին (ավելի քան կրկնակի), Սոթքի ոսկու հանքում Ադրբեջանի հետ սահմանին, արդյունահանման դադարեցման պատճառով (ոսկու հանքաքարի տեղափոխումը հանքավայրից հարստացուցիչ ֆաբրիկա Հայաստանի ներքին երկաթուղային փոխադրումների մեծ մասն էր կազմում)։ Զգալիորեն (ավելի քան 28%-ով) աճել է ավտոտրանսպորտով ապրանքների ներմուծումը։
Լրահոս
0