https://arm.sputniknews.ru/20240206/qp-akannery-pashinjanic-pahanjum-en-heracnel-azh-nakhagah-alen-simvonjanin-zhvoghvovurd-71980863.html
ՔՊ-ականները Փաշինյանից պահանջում են հեռացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Ժողովուրդ»
ՔՊ-ականները Փաշինյանից պահանջում են հեռացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Ըստ օրաթերթի` ՔՊ-ում կարծում են, որ պետք է վերջ դրվի Ալեն Սիմոնյանի շուրջ ձևավորված ամենաթողության մթնոլորտին, քանի որ դա ՔՊ–ի վարկանիշին է հարվածում: 06.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-06T10:08+0400
2024-02-06T10:08+0400
2024-02-06T14:12+0400
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
նիկոլ փաշինյան
ալեն սիմոնյան
պաշտոնանկություն
արմեն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1674/15/16741594_0:0:1600:901_1920x0_80_0_0_0bd6e92da2a9411a946f1cd9a57f590d.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները թիմի ներսում ծպտյալ և բարձրաձայն պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Նշվում է, որ իշխանականներն այս հարցը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ են դրել:Ըստ ՔՊ-ականների՝ Ալեն Սիմոնյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք բազմիցս հայտնվել են սկանդալների կենտրոնում, բայց մնացել են անպատիժ:Ըմբոստություն Փաշինյանի որոշման դեմ. քաղտեխնոլոգը` կոռուպցիոն սկանդալի արձագանքների մասինԸնդգծվում է, որ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաալիքը՝ Freenews TV-ն, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: Ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, օրեր առաջ կալանավորվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Նա մեղադրվում է պաշտոնատար անձանց օժանդակելու մեջ։Ընդգծվում է, որ Փաշինյանն իր թիմակիցներին բազմիցս զգուշացրել է, որ կոռուպցիոն գործընթացներում ներգրավվելը չի ներվելու ոչ մեկին, իսկ հիմա Ալեն Սիմոնյանը ներվում է:Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեցՄիաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իշխանության ներսում պայքար կա 2026թ.-ի ընտրություններին ընդառաջ։Նշվում է, որ Ալեն Սիմոնյանը տևական ժամանակ փորձել է Նիկոլ Փաշինյանի մոտ նսեմացնել ԱԽՔ Արմեն Գրիգորյանի դերը, վերջինս էլ իր հերթին է Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել՝ ուղղություն տալով, որ «Սիներջի» ընկերության մրցութային գործընթացներում Ալեն Սիմոնյանի ընտանիքը մասնակցություն ունի, որի արդյունքում իրավապահները հետքի վրա են դուրս եկել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1674/15/16741594_19:0:1439:1065_1920x0_80_0_0_e6ab64624038e14b0c2b365c07033107.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նիկոլ փաշինյան, ալեն սիմոնյան, պաշտոնանկություն, արմեն գրիգորյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նիկոլ փաշինյան, ալեն սիմոնյան, պաշտոնանկություն, արմեն գրիգորյան
ՔՊ-ականները Փաշինյանից պահանջում են հեռացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Ժողովուրդ»
10:08 06.02.2024 (Թարմացված է: 14:12 06.02.2024) Ըստ օրաթերթի` ՔՊ-ում կարծում են, որ պետք է վերջ դրվի Ալեն Սիմոնյանի շուրջ ձևավորված ամենաթողության մթնոլորտին, քանի որ դա ՔՊ–ի վարկանիշին է հարվածում:
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները թիմի ներսում ծպտյալ և բարձրաձայն պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ իշխանականներն այս հարցը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ են դրել:
Ըստ ՔՊ-ականների՝ Ալեն Սիմոնյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք բազմիցս հայտնվել են սկանդալների կենտրոնում, բայց մնացել են անպատիժ:
Ընդգծվում է, որ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաալիքը՝ Freenews TV-ն, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: Ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, օրեր առաջ կալանավորվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Նա մեղադրվում է պաշտոնատար անձանց օժանդակելու մեջ։
«Ալեն Սիմոնյանը դեռ նախորդ տարի՝ ապրիլին, Երևանի կենտրոնում թքեց քաղաքացու վրա, մնաց անպատիժ՝ չնայած հանրության շրջանում ձևավորված խիստ դժգոհություններին: Իսկ հիմա, երբ հարցը հասել է կոռուպցիային, Ալեն Սիմոնյանը պետք է գոնե հիմա պատժվի»,–գրում է «Ժողովուրդը»։
Ընդգծվում է, որ Փաշինյանն իր թիմակիցներին բազմիցս զգուշացրել է, որ կոռուպցիոն գործընթացներում ներգրավվելը չի ներվելու ոչ մեկին, իսկ հիմա Ալեն Սիմոնյանը ներվում է:
Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իշխանության ներսում պայքար կա 2026թ.-ի ընտրություններին ընդառաջ։
«Ալեն Սիմոնյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը և էլի մի քանիսը սկսել են իրենց պատկերացնել Նիկոլ Փաշինյանին փոխարինողի դերում՝ առաջինը՝ ռուսական, երկրորդը՝ արևմտյան աջակցությամբ: Եվ այնքան լուրջ են վերաբերվել իրենց պատկերացումներին, որ սկսել են իրար վրա իշխանական կուլիսներում ցեխ շպրտել»,–գրում է օրաթերթը։
Նշվում է, որ Ալեն Սիմոնյանը տևական ժամանակ փորձել է Նիկոլ Փաշինյանի մոտ նսեմացնել ԱԽՔ Արմեն Գրիգորյանի դերը, վերջինս էլ իր հերթին է Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել՝ ուղղություն տալով, որ «Սիներջի» ընկերության մրցութային գործընթացներում Ալեն Սիմոնյանի ընտանիքը մասնակցություն ունի, որի արդյունքում իրավապահները հետքի վրա են դուրս եկել: