https://arm.sputniknews.ru/20240206/megamvolum-danakaharutjun-katarats-andzi-inqnutjuny-parzvel-e-qk-71984280.html
«Մեգամոլում» դանակահարություն կատարած անձի ինքնությունը պարզվել է. ՔԿ
«Մեգամոլում» դանակահարություն կատարած անձի ինքնությունը պարզվել է. ՔԿ
Sputnik Արմենիա
Ոստիկանությանը տրվել է տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։ 06.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-06T12:02+0400
2024-02-06T12:02+0400
2024-02-06T12:06+0400
«մեգամոլ արմենիա» առևտրի կենտրոն
դանակահարություն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարություն կատարած անձի ինքնությունը պարզվել է։ Նա Երևան քաղաքի բնակիչ 36-ամյա տղամարդ է: Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն։Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։Ոստիկանությանը տրվել է տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հանցագործության ամբողջական հանգամանքները, այդ թվում նաև կատարվածի շարժառիթը պարզելու ուղղությամբ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարված տղամարդը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։Հիշեցնենք` փետրվարի 4-ին, հայտնի դարձավ, որ առևտրի կենտրոնում դանակահարություն է եղել, պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլի» երկրորդ հարկում գործող արագ սննդի հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։ Տուժածը նշված վայրում եղել է կնոջ և երեխայի հետ, երբ մի տղամարդ մոտեցել է նրան և, առանց որևիցե բան ասելու, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով 3-4 հարված է հասցրել և փախել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«մեգամոլ արմենիա» առևտրի կենտրոն, դանակահարություն, հհ քննչական կոմիտե
«մեգամոլ արմենիա» առևտրի կենտրոն, դանակահարություն, հհ քննչական կոմիտե
«Մեգամոլում» դանակահարություն կատարած անձի ինքնությունը պարզվել է. ՔԿ
12:02 06.02.2024 (Թարմացված է: 12:06 06.02.2024) Ոստիկանությանը տրվել է տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարություն կատարած անձի ինքնությունը պարզվել է։ Նա Երևան քաղաքի բնակիչ 36-ամյա տղամարդ է: Տեղեկությունը հայտնում է
քննչական կոմիտեն։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
«Որոշում է կայացվել դատարան ներկայացնելու համար 36-ամյա տղամարդուն ձերբակալելու վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությանը տրվել է տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հանցագործության ամբողջական հանգամանքները, այդ թվում նաև կատարվածի շարժառիթը պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարված տղամարդը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հիշեցնենք` փետրվարի 4-ին, հայտնի դարձավ, որ առևտրի կենտրոնում դանակահարություն է եղել, պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլի» երկրորդ հարկում գործող արագ սննդի հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։ Տուժածը նշված վայրում եղել է կնոջ և երեխայի հետ, երբ մի տղամարդ մոտեցել է նրան և, առանց որևիցե բան ասելու, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով 3-4 հարված է հասցրել և փախել։