00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ից դեպի Սև ծով 2 օր ավելի շուտ կարող ենք հասնել, քան Ադրբեջանով. ՀՀ–ում Իրանի դեսպան

© Sputnik / Asatur YesayantsՄեհդի Սոբհանի
Մեհդի Սոբհանի - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2024
Բաժանորդագրվել
Դեսպանն անդրադարձել է նաև ԵԱՏՄ–ի հետ տնտեսական համաձայնագրի կնքմանը, որին աջակցել է ՀՀ–ն։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ–ից դեպի Սև ծով երկու օր շուտ կարող ենք հասնել «Հյուսիս–Հարավ» ճանապարհով, քան Ադրբեջանով։ Այդ մասին հայտարարեց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Իրանի համար ՀՀ–ն լավագույն ճանապարհն է դեպի հյուսիս` Սև ծով դուրս գալու համար, և ՀՀ–ի համար ևս Իրանը լավագույն ճանապարհն է դեպի Պարսից ծոց ու Չաբահար նավահանգիստ դուրս գալու համար»,– ընդգծեց դեսպանը։
Ինչ վերաբերում է Հյուսիս–հարավ ճանապարհին, ապա նա նշեց, որ հայկական կողմը դեպի հյուսիս լավ աշխատանքներ է արել արդեն, սակայն Երևանից դեպի հարավ թերևս դեռ աշխատելու տեղ կա։
«Հարավում զարգացման ծրագրերի շրջանակում Ագարակ–Քաջարան 32 կմ–ոց հատվածի նախագծի պայմանագիրը ստորագրվել է ու փետրվարի վերջին գործնական քայլեր կձեռնարկվեն այն սկսելու համար։ Այդ ճանապարհի կառուցումը փոխադրումների ու առևտրի ծավալների մեծացման համար կարևոր գործոն կլինի»,– ասաց Սոբհանին։
Չաբահարից դեպի Հայաստան և Սև ծով ուղին կապահովի երկրներին արտաքին վտանգներից. Իրանի դեսպան
Ըստ նրա` որպեսզի ՀՀ–ով անցնող այդ երթուղին ավելի գրավիչ լինի վարորդների համար, պետք է օրենքները դյուրացվեն, սակագները նվազեցվեն ու կառուցվեն նոր ճանապարհներ (կամ բարեկարգվեն եղած ճանապարհները)։ Նրա խոսքով` առաջիկա ամիսներին երկու երկրների պատվիրակություններն այդ ուղղություններով անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն։
Հարցին, թե ի՞նչ է արվում հայ–իրանական տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացման համար, դեսպանն ասաց, որ իր գործունեության առաջնահերթությունն է, որ ՀՀ–ն և Իրանը կարողանան զարգացնել ու հետամուտ լինել տնտեսական համագործակցությունը, ներդրումներ ունենալ առևտրի ծավալների մեծացմանը ու տրանսպորտի ոլորտում առկա խոչընդոտների վերացմանն ու դյուրացմանը։
«Տնտեսության առանցքային խնդիրը փոխադրումների ու ենթակառուցվածքների ապահովումն է, որ երկու երկրների միջև կապն ավելի լավը լինի»,– հայտարարեց Սոբհանին։
Նա հիշեցրեց` ՀՀ–ն Իրանին աջակցեց, որ ԵԱՏՄ–ի հետ տնտեսական համաձայնագիր կնքվի, որի արդյունքում Իրանի առևտրաշրջանառության ծավալը մի քանի անգամ ավելացավ։
ՀՀ-ն հույս ունի, որ մինչև 2024-ի վերջ կմիանա Չաբահար նավահանգստին և «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ին
Լրահոս
0