00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակները` ջրօգտագործման նոր ռազմավարություն է առաջարկվում

© Sputnik / Владимир АстапковичՍևանի թերակղզին
Սևանի թերակղզին - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2024
Սևանի թերակղզին
Բաժանորդագրվել
Սիգի ապօրինի որսի և արդյունահանման համար սահմանվել են առավել խիստ պատասխանատվության միջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ջրօգտագործման նոր ռազմավարություն է առաջարկում։ ՀՀ ԱԺ–ում «Հայաստանի ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Նա ընդգծեց, որ նման առաջարկ է արվում հաշվի առնելով այն, որ պետության պատմության բարդ, ճգնաժամային, շրջափակման և պատերազմական ժամանակահատվածում Սևանա լճի կենսառեսուրսները և Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը առանձնակի նշանակություն են ստանում։ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը հանդիսանում են կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրը, իսկ Սևանա լճի ձկնային պաշարները կարևոր տեղ են գրավում հանրապետության բնակչության սննդաբաժնում։
Սևանա լճից հավելյալ ջրառը պետք է բացառել. ԳԱԱ փորձագիտական հանձնաժողովի հայտարարությունը
«Նախագծով առաջարկվում է ամրագրել հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքները հիդրոշինարարական թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից իրականացնելու պահանջ։ Պետք է նաև նախատեսել արգելք լուծարված հորատ անցքերի, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության` նաև կոնսերվացված հորատ անցքերի վերաբացման համար։ Նախագծով նախատեսվում է նաև մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական տույժեր կիրառել, ինչպես նաև խստացված վարչական պատասխանատվություն կիրառել լուծարված հորերի վերաբացման կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներն օգտագործելու համար»,– նշեց Գաբրիելյանը։
Գործող պատասխանատվության հոդվածներից առանձնացվել են սիգի ապօրինի որսի համար նախատեսված դեպքերը և դրանց համար սահմանվել են առավել խիստ պատասխանատվության միջոցներ։ Փոխնախարարը շեշտեց, որ սիգի ապօրինի արդյունահանման կամ որսի համար վնասի խոշոր չափ է համարվել 150 000 ՀՀ դրամը գերազանցող գումարը։
Լրահոս
0