https://arm.sputniknews.ru/20240206/erebuni-hamajnqum-pajtjuni-hetevanqvov-vnasvel-e-34-tun-pvokhqaghaqapet-71982170.html
Էրեբունի համայնքում պայթյունի հետևանքով վնասվել է 34 տուն. փոխքաղաքապետ
Էրեբունի համայնքում պայթյունի հետևանքով վնասվել է 34 տուն. փոխքաղաքապետ
Sputnik Արմենիա
Նա նշել է, որ փոխհատուցումների հարցը կքննարկվի միայն պայթյունի պատճառները ուսումնասիրելուց և եզրակացությունն ունենալուց հետո։ 06.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-06T11:04+0400
2024-02-06T11:04+0400
2024-02-06T11:47+0400
պայթյուն
էրեբունի
տուն
վնաս
երևանի քաղաքապետարան
սարգիս մադաթյան
նոր արեշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/05/71940593_0:225:1280:945_1920x0_80_0_0_5a1a07d6680f860ac70ef106e694e1fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում փետրվարի 5–ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնաս է կրել 34 տուն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։Մադաթյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանն արդեն իրականացրել է կարիքների գնահատում։ Իսկ փոխհատուցումների հարցը կքննարկվի միայն պայթյունի պատճառները ուսումնասիրելուց և եզրակացությունն ունենալուց հետո։Նա տեղեկացրեց, որ բոլոր այն քաղաքացիները, որոնց տները փլուզվել կամ վնասվել են, գիշերել են հարազատնների տանը։ Ապաստան տրամադրելու անհրաժեշություն չի եղել։Ինչ վերաբերում է մահազած երկու քաղաքացիների հուղարկավորության ծախսերին, ապա փոխքաղաքապետը նշեց, որ հարազատների համաձայնությունը ստանալուց հետո Երևանի քաղաքապետարանը պատրաստ է ծախսերն իր վրա վերցնել։Հիշեցնենք` փետրվարի 5–ին` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 և թիվ 27ա տները, ևս մի քանի տան կառուցատարրեր վնասվել են։Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռոզա Նազարյանին (ծնված 1938 թ․) և Հրանտ Սարգսյանին (ծնված 1994 թ․)։ Բժիշկները կնոջ առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ տղամարդունը՝ ծանր։Փլատակներից դուրս են բերել նաև ամուսինների դիեր։ ԶԼՄ–ների տեղեկություններով` մահացածներն են 37-ամյա Հայկ Սողոմոնյանը և 54-ամյա Գայանե Եղոյանը։Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել «Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք» հոդվածով։
նոր արեշ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/05/71940593_0:0:1280:960_1920x0_80_0_0_c58bb1b1d9e60ec0639db02377a77261.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պայթյուն, էրեբունի, տուն, վնաս, երևանի քաղաքապետարան, սարգիս մադաթյան, նոր արեշ
պայթյուն, էրեբունի, տուն, վնաս, երևանի քաղաքապետարան, սարգիս մադաթյան, նոր արեշ
Էրեբունի համայնքում պայթյունի հետևանքով վնասվել է 34 տուն. փոխքաղաքապետ
11:04 06.02.2024 (Թարմացված է: 11:47 06.02.2024) Նա նշել է, որ փոխհատուցումների հարցը կքննարկվի միայն պայթյունի պատճառները ուսումնասիրելուց և եզրակացությունն ունենալուց հետո։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում փետրվարի 5–ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնաս է կրել 34 տուն։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։
«Ամբողջությամբ փլուզվել է 3 տուն, մասամբ քանդվել է 3 տուն։ Մնացած տներում վնասվել են դռնոր ու պատուհաններ»,– ասել է նա։
Մադաթյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանն արդեն իրականացրել է կարիքների գնահատում։ Իսկ փոխհատուցումների հարցը կքննարկվի միայն պայթյունի պատճառները ուսումնասիրելուց և եզրակացությունն ունենալուց հետո։
Նա տեղեկացրեց, որ բոլոր այն քաղաքացիները, որոնց տները փլուզվել կամ վնասվել են, գիշերել են հարազատնների տանը։ Ապաստան տրամադրելու անհրաժեշություն չի եղել։
Ինչ վերաբերում է մահազած երկու քաղաքացիների հուղարկավորության ծախսերին, ապա փոխքաղաքապետը նշեց, որ հարազատների համաձայնությունը ստանալուց հետո Երևանի քաղաքապետարանը պատրաստ է ծախսերն իր վրա վերցնել։
Հիշեցնենք` փետրվարի 5–ին` ժամը 11։30-ի սահմաններում,
պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 և թիվ 27ա տները, ևս մի քանի տան կառուցատարրեր վնասվել են։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել
Ռոզա Նազարյանին (ծնված 1938 թ․) և
Հրանտ Սարգսյանին (ծնված 1994 թ․)։ Բժիշկները կնոջ առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ տղամարդունը՝ ծանր։
Փլատակներից դուրս են բերել նաև ամուսինների դիեր։ ԶԼՄ–ների տեղեկություններով` մահացածներն են 37-ամյա Հայկ Սողոմոնյանը և 54-ամյա Գայանե Եղոյանը։
Պայթյունի դեպքի առթիվ
քրեական վարույթ է նախաձեռնվել «Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք» հոդվածով։