https://arm.sputniknews.ru/20240206/eahk-minski-khumby-khaghaghutjan-chi-dzgtel-hhum-irani-despan-72000560.html
ԵԱՀԿ Մինսկի խումբը խաղաղության չի ձգտել. ՀՀ–ում Իրանի դեսպան
ԵԱՀԿ Մինսկի խումբը խաղաղության չի ձգտել. ՀՀ–ում Իրանի դեսպան
Sputnik Արմենիա
Դեսպանը խոսեց նաև «3+3» ձևաչափի, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին։ 06.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-06T16:25+0400
2024-02-06T16:25+0400
2024-02-06T17:29+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
«3+3» ձևաչափ
եահկ
եահկ մինսկի խումբ
զանգեզուր
«զանգեզուրի միջանցք»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/05/70798128_0:81:1562:960_1920x0_80_0_0_ea193da446ca8b0135e324de9e1b1cc5.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Իրանն իր վարքագծով ու ռազմաքաղաքական քայլերով ցույց է տվել, որ սահմաների փոփոխություններ չի հանդուրժի։ Այս մասին հայտարարեց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի` «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին։Նա անդրադարձավ նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին` նշելով, որ այն 30 տարի որևէ արդյունք չի գրանցել։«Մի հայ մտավորական ինձ պատմել է, որ ամերիկացի պաշտոնյան իրեն ասել է` Մինսկի խումբը ստեղծվել է, որ իրենք իրենց ներկայությունն ապահովեն տարածաշրջանում։ Հետևաբար, նրանք խաղաղության չեն ձգտել, որովհետև այստեղի պատերազմից իրենց ոչինչ չի լինի, տուժողը տարածաշրջանի երկրներն են լինելու։ Եվ բնական է, որ մենք հետևենք իրական խաղաղություն հաստատելուն»,– ասաց Սոբհանին։Վրաստանում պարզաբանել են «3+3»-ին չմասնակցելը և կարևորել իրենց դերը տարածաշրջանումԴեսպանը խոսեց նաև «3+3» ձևաչափի մասին` ասելով, որ այն կարող է հաջողություն ունենալ, եթե մասնակից երկրները ցանկանան իրական խաղաղություն։Ըստ նրա` Իրանի դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն ու երաշխավորը լինեն հենց տարածաշրջանի երկրները։Հիշեցնենք ` «3+3» ձևաչափը ենթադրում է Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսիում հայտնել են, որ չեն պատրաստվում մասնակցել նախաձեռնությանը:Խմբի առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, սակայն ոչ թե նախարարական, այլ ՌԴ–ի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ-ի գլխավոր տնօրենի մակարդակով։«3+3» ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին։«3+3»–ը լավ հարթակ է, բայց չպետք է միայն դրանով սահմանափակվել. ՀՀ ԱԳ նախարար
իրանի իսլամական հանրապետություն
զանգեզուր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/05/70798128_87:0:1475:1041_1920x0_80_0_0_16a878468be1055985279e3cb849e354.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, «3+3» ձևաչափ, եահկ, եահկ մինսկի խումբ, զանգեզուր, «զանգեզուրի միջանցք»
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, «3+3» ձևաչափ, եահկ, եահկ մինսկի խումբ, զանգեզուր, «զանգեզուրի միջանցք»
ԵԱՀԿ Մինսկի խումբը խաղաղության չի ձգտել. ՀՀ–ում Իրանի դեսպան
16:25 06.02.2024 (Թարմացված է: 17:29 06.02.2024) Դեսպանը խոսեց նաև «3+3» ձևաչափի, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Իրանն իր վարքագծով ու ռազմաքաղաքական քայլերով ցույց է տվել, որ սահմաների փոփոխություններ չի հանդուրժի։ Այս մասին հայտարարեց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի` «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին։
«Իրանի դիրքորոշումը շատ հստակ է ճանապարհի ապաշրջափակման հարցում` դա պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության շրջանակում։ Իհարկե, աշխարհում ընդունված է, որ երբ ասում են միջանցք, դա ընկալվում է որպես կոմունիկացիոն կապ, սակայն այս տարածաշրջանում դա լրիվ այլ կերպ է ընկալվում։ Ես գտնում եմ, որ խաղաղության լեզուն կարող է տարածաշրջանը դեպի կայունություն ուղղորդել։ Մենք նորից վերահաստատում ենք` դեմ ենք սահմանների ու աշխարհաքաղաքական փոփոխություններին»,– ընդգծեց դեսպանը։
Նա անդրադարձավ նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին` նշելով, որ այն 30 տարի որևէ արդյունք չի գրանցել։
«Մի հայ մտավորական ինձ պատմել է, որ ամերիկացի պաշտոնյան իրեն ասել է` Մինսկի խումբը ստեղծվել է, որ իրենք իրենց ներկայությունն ապահովեն տարածաշրջանում։ Հետևաբար, նրանք խաղաղության չեն ձգտել, որովհետև այստեղի պատերազմից իրենց ոչինչ չի լինի, տուժողը տարածաշրջանի երկրներն են լինելու։ Եվ բնական է, որ մենք հետևենք իրական խաղաղություն հաստատելուն»,– ասաց Սոբհանին։
Դեսպանը խոսեց նաև «3+3» ձևաչափի մասին` ասելով, որ այն կարող է հաջողություն ունենալ, եթե մասնակից երկրները ցանկանան իրական խաղաղություն։
««3+3» ձևաչափը միտված է տարածարշրջանի երկրների խնդիրների լուծմանը։ Եթե այս ձևաչափը կկարողանա շոշափելի ձեռքբերումներ արձանագրել, ապա մյուս երկրները ևս ցանկություն կունենան մասնակցել այս հարթակին։ Եվ, ի վերջո, խաղաղության հաստատման համար ամենալավ ուղին տնտեսական կապերի հաստատումն է, այլ ոչ թե լարվածության հրահրումը»,– հայտարարեց ՀՀ–ում Իրանի դեսպանը։
Ըստ նրա` Իրանի դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն ու երաշխավորը լինեն հենց տարածաշրջանի երկրները։
Հիշեցնենք ` «3+3» ձևաչափը ենթադրում է Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսիում հայտնել են, որ չեն պատրաստվում մասնակցել նախաձեռնությանը:
Խմբի առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, սակայն ոչ թե նախարարական, այլ ՌԴ–ի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ-ի գլխավոր տնօրենի մակարդակով։
«3+3» ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին։