https://arm.sputniknews.ru/20240206/adrbejanum-em-despany-herqel-e-hhum-em-ditvoghneri-hascein-meghadranqnery-72000871.html
Ադրբեջանում ԵՄ դեսպանը հերքել է ՀՀ–ում ԵՄ դիտորդների հասցեին մեղադրանքները
Ադրբեջանում ԵՄ դեսպանը հերքել է ՀՀ–ում ԵՄ դիտորդների հասցեին մեղադրանքները
Sputnik Արմենիա
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ԵՄ առաքելության ներկայությունն ուղղված է կայունության խթանմանը։ 06.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-06T16:33+0400
2024-02-06T16:33+0400
2024-02-19T17:21+0400
դիտորդ
եմ առաքելություն
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68976780_0:150:1600:1050_1920x0_80_0_0_7728059cb8d8a75ff29295ade99ec635.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միչալկոն հերքել է Հայաստանում ԵՄ դիտորդների հասցեին մեղադրանքները, որոնք իբր թե ինչ-որ բան են ծրագրում Ադրբեջանի դեմ։ Այս մասին նա գրել է X—ի միկրոբլոգում։Նա հիշեցրել է, որ ԵՄ առաքելությունը քաղաքացիական է և անզեն։Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ԵՄ առաքելության ներկայությունն ուղղված է կայունության խթանմանը և վստահության ամրապնդմանը։Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվել էր 100 անձից բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ երկու տարի ժամկետով, որը վերահսկում էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Երրորդ երկրներից առաքելությանը միացել է Կանադան, հետաքրքրություն են ցուցաբերել նաև այլ երկրներ։2023 թվականի սեպտեմբերին առաքելության շտաբ է բացվել Եղեգնաձորում։ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշում են ընդունել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68976780_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c5fed425c4c57896dcccea1c099d50b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիտորդ, եմ առաքելություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
դիտորդ, եմ առաքելություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
Ադրբեջանում ԵՄ դեսպանը հերքել է ՀՀ–ում ԵՄ դիտորդների հասցեին մեղադրանքները
16:33 06.02.2024 (Թարմացված է: 17:21 19.02.2024) Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ԵՄ առաքելության ներկայությունն ուղղված է կայունության խթանմանը։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միչալկոն հերքել է Հայաստանում ԵՄ դիտորդների հասցեին մեղադրանքները, որոնք իբր թե ինչ-որ բան են ծրագրում Ադրբեջանի դեմ։ Այս մասին նա գրել է
X—ի միկրոբլոգում։
Նա հիշեցրել է, որ ԵՄ առաքելությունը քաղաքացիական է և անզեն։
«Ցավում եմ, որ վերջին օրերին Ադրբեջանում որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն մեղադրանքներ են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին»,– գրել է նա։
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ԵՄ առաքելության ներկայությունն ուղղված է կայունության խթանմանը և վստահության ամրապնդմանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվել էր 100 անձից բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ երկու տարի ժամկետով, որը վերահսկում էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Երրորդ երկրներից առաքելությանը միացել է Կանադան, հետաքրքրություն են ցուցաբերել նաև այլ երկրներ։
2023 թվականի սեպտեմբերին առաքելության շտաբ է բացվել Եղեգնաձորում։
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշում են ընդունել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: