https://arm.sputniknews.ru/20240205/vakhenum-ein-nra-het-aprel-harevannery-platakneric-durs-bervats-tghamardu-masin-71948413.html
Ի՞նչ է հայտնի Երևանում պայթյունի հետևանքով մահացածների և տուժածների մասին
Ի՞նչ է հայտնի Երևանում պայթյունի հետևանքով մահացածների և տուժածների մասին
Sputnik Արմենիա
Փլատակներից դուրս բերված տարեց կինն ու տղամարդը միայնակ էին ապրում։ 05.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-05T17:07+0400
2024-02-05T17:07+0400
2024-02-05T18:23+0400
հայաստան
երևան
տղամարդ
էրեբունի
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/05/71940615_0:240:1280:960_1920x0_80_0_0_19d7c15381b69461c18236cafa2ef023.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik․ Երևանի Էրեբունի վարչական շրջանում պայթյունից մահացած ամուսինները Վարդաշեն թաղամասից էին, շուրջ երկու տարի վարձով ապրում էին Նոր Արեշում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասացին հարևանները։Ավելի վաղ հայտնել էինք, որ փլատակներից ամուսինների դիեր են դուրս բերվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` մահացածներն են 37-ամյա Հայկ Սողոմոնյանը և 54-ամյա Գայանե Եղոյանը։Հարևանների խոսքով՝ երեխաներ չունեին, միայնակ էին ապրում։Նրանք նաև պատմեցին, որ 30-ամյա Հրանտ Սարգսյանը, որին փլատակներից առաջինն էին դուրս բերել, հոգեկան խնդիրներ է ունեցել ու տանը միայնակ էր ապրում: Հարևանների խոսքով՝ հարազատները վախենում էին նրա հետ մի հարկի տակ ապրել:Փլատակներից դուրս բերված 85-ամյա Ռոզա Նազարյանի թոռն էլ ասաց, որ տատիկն առանձին է ապրել, հարևան տանն էլ՝ որդիներից մեկը: Երկուսի տունն էլ փլուզվել է: Թոռան խոսքով՝ դեռ չգիտեն՝ որտեղ են ապրելու, ինչ են անելու:Հիշեցնենք` այսօր` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 և թիվ 27ա տները, ևս մի քանի տան կառուցատարրեր վնասվել են։Ավելի վաղ փրկարարները փլատակներից դուրս էին բերել Ռոզա Նազարյանին (ծնված 1938 թ․) և Հրանտ Սարգսյանին (ծնված 1994 թ․)։ Բժիշկները կնոջ առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ տղամարդունը՝ ծանր։Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել «Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք» հոդվածով։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/05/71940615_0:0:1280:960_1920x0_80_0_0_4732a2ddaac666e3961b2ba5e987790f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, տղամարդ, էրեբունի, պայթյուն
հայաստան, երևան, տղամարդ, էրեբունի, պայթյուն
Ի՞նչ է հայտնի Երևանում պայթյունի հետևանքով մահացածների և տուժածների մասին
17:07 05.02.2024 (Թարմացված է: 18:23 05.02.2024) Փլատակներից դուրս բերված տարեց կինն ու տղամարդը միայնակ էին ապրում։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik․ Երևանի Էրեբունի վարչական շրջանում պայթյունից մահացած ամուսինները Վարդաշեն թաղամասից էին, շուրջ երկու տարի վարձով ապրում էին Նոր Արեշում։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասացին հարևանները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
փլատակներից ամուսինների դիեր են դուրս բերվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` մահացածներն են 37-ամյա Հայկ Սողոմոնյանը և 54-ամյա Գայանե Եղոյանը։
Հարևանների խոսքով՝ երեխաներ չունեին, միայնակ էին ապրում։
Նրանք նաև պատմեցին, որ 30-ամյա Հրանտ Սարգսյանը, որին փլատակներից առաջինն էին դուրս բերել, հոգեկան խնդիրներ է ունեցել ու տանը միայնակ էր ապրում: Հարևանների խոսքով՝ հարազատները վախենում էին նրա հետ մի հարկի տակ ապրել:
Փլատակներից դուրս բերված 85-ամյա Ռոզա Նազարյանի թոռն էլ ասաց, որ տատիկն առանձին է ապրել, հարևան տանն էլ՝ որդիներից մեկը: Երկուսի տունն էլ փլուզվել է: Թոռան խոսքով՝ դեռ չգիտեն՝ որտեղ են ապրելու, ինչ են անելու:
Հիշեցնենք` այսօր` ժամը 11։30-ի սահմաններում,
պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 և թիվ 27ա տները, ևս մի քանի տան կառուցատարրեր վնասվել են։
Ավելի վաղ փրկարարները փլատակներից դուրս էին բերել
Ռոզա Նազարյանին (ծնված 1938 թ․) և
Հրանտ Սարգսյանին (ծնված 1994 թ․)։ Բժիշկները կնոջ առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ տղամարդունը՝ ծանր։
Պայթյունի դեպքի առթիվ
քրեական վարույթ է նախաձեռնվել «Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք» հոդվածով։