00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է պարզել ՔԿ–ն

© Sputnik / Asatur YesayantsՏիրան խաչատրյան
Տիրան խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2024
Բաժանորդագրվել
ԳՇ պետի նախկին տեղակալի արձակած կրակոցից վիրավորվել է հացատան հաճախորդներից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik․ 2024թ․ Կոտայքի մարզի Արամուս գյուղում հունվարի 12-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է։ Ըստ ԶԼՄ–ների` հունվարի 11–ին Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ընթացքում վիճաբանություն է եղել մոտ 10 անձի միջև, որի ժամանակ Տիրան Խաչատրյանը պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել։ Միջադեպի ժամանակ Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Իրականացված մեծածավալ և բազմակողմանի քննությամբ հայտնի են դարձել միջադեպի մի շարք մանրամասներ։
Մասնավորապես պարզվել է, որ վիճաբանության վայրից Տիրան Խաչատրյանը սկզբում հեռացել է, այնուհետև, ըստ հաղորդագրության, ներքուստ չհաշտվելով տեղի ունեցածի հետ, վերցնելով լիցքավորված «CZ 75 SP 01 Tactical» տեսակի ատրճանակը, իր անձնական օգտագործման ավտոմեքենայով միայնակ վերադարձել է հացատան տարածք՝ պարզաբանումներ ստանալու։
«Հացատան բակում վերջինս կրկին շուրջ 10 րոպե ծեծկռտուքի մեջ է մտել նույն անձի և վերջինիս միացած ևս 2 անձի հետ, որի ընթացքում նրանք ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել միմյանց, տվել են հայհոյանքներ, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ, միմյանց պատճառել մարմնական վնասվածքներ»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Վիճաբանության ընթացքում Տիրան Խաչատրյանն ատրճանակից օդ է կրակել, իսկ երբ ներկաները ցանկացել են կանգնեցնել նրան և ձեռքից վերցնել ատրճանակը, արձակել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով անզգուշությամբ աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը, որի առողջությանը պատճառվել է թեթև վնաս։
2024թ. հունվարի 12-ին վերոնշյալ 4 անձինք ձերբակալվել են։
2024թ. հունվարի 13-ին Տիրան Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Մյուս երեք անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Վերջիններից մեկի նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությունն ավարտվել է։ 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազի հաստատմանը։
Լրահոս
0