https://arm.sputniknews.ru/20240205/megamvolum-danakaharvats-tghamardu-vitshaky-tsajrahegh-tsanr-e-nran-virahatel-en-71931930.html
«Մեգամոլում» դանակահարված տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է. նրան վիրահատել են
«Մեգամոլում» դանակահարված տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է. նրան վիրահատել են
Sputnik Արմենիա
Տղամարդը ԲԿ է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում կտրող–ծակող մի քանի վերքով և հարակից վնասվածքներով։ 05.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-05T12:26+0400
2024-02-05T12:26+0400
2024-02-05T12:43+0400
հայաստան
«մեգամոլ արմենիա» առևտրի կենտրոն
դանակահարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35046593_0:81:1100:700_1920x0_80_0_0_9d9eb8449bc0b518d36b76f6603ad17d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարված տղամարդը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԲԿ–ի մամուլի ծառայությունից։Տղամարդուն երեկ վիրահատել են, նա վերակենդանացման բաժանմունքում է։Հիշեցնենք` երեկ` փետրվարի 4-ին, հայտնի դարձավ, որ առևտրի կենտրոնում դանակահարություն է եղել, պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլի» երկրորդ հարկում գործող «ֆուդ կորտի» հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։ Տուժածը նշված վայրում եղել է կնոջ և երեխայի հետ, երբ մի տղամարդ մոտեցել է նրան և, առանց որևիցե բան ասելու, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով 3-4 հարված է հասցրել և փախել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35046593_36:0:1013:733_1920x0_80_0_0_0437138ecef5a467a10b5721d87e5136.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «մեգամոլ արմենիա» առևտրի կենտրոն, դանակահարություն
հայաստան, «մեգամոլ արմենիա» առևտրի կենտրոն, դանակահարություն
«Մեգամոլում» դանակահարված տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է. նրան վիրահատել են
12:26 05.02.2024 (Թարմացված է: 12:43 05.02.2024) Տղամարդը ԲԿ է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում կտրող–ծակող մի քանի վերքով և հարակից վնասվածքներով։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարված տղամարդը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ԲԿ–ի մամուլի ծառայությունից։
«Դանակահարված տղամարդը երեկ 16։00-ից հետո տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ` կրծքավանդակի շրջանում կտրող–ծակող մի քանի վերքով և հարակից վնասվածքներով։ Այս պահին վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում»,– հայտնեցին հիվանդանոցից։
Տղամարդուն երեկ վիրահատել են, նա վերակենդանացման բաժանմունքում է։
Հիշեցնենք` երեկ` փետրվարի 4-ին, հայտնի դարձավ, որ առևտրի կենտրոնում
դանակահարություն է եղել, պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլի» երկրորդ հարկում գործող «ֆուդ կորտի» հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։ Տուժածը նշված վայրում եղել է կնոջ և երեխայի հետ, երբ մի տղամարդ մոտեցել է նրան և, առանց որևիցե բան ասելու, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով 3-4 հարված է հասցրել և փախել։