https://arm.sputniknews.ru/20240205/inch-vitshakum-en-erevanum-platakneric-durs-bervats-qaghaqacinery--71943809.html
Ովքեր են Երևանում փլատակներից դուրս բերված քաղաքացիները, և ինչ վիճակում են նրանք
Ովքեր են Երևանում փլատակներից դուրս բերված քաղաքացիները, և ինչ վիճակում են նրանք
Sputnik Արմենիա
Տեղեկություններ կան, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։ 05.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-05T14:46+0400
2024-02-05T14:46+0400
2024-02-05T15:21+0400
հհ առողջապահության նախարարություն
պայթյուն
էրեբունի
տուն
փլուզում
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/05/71936777_0:112:1196:785_1920x0_80_0_0_77ef911acebf3408add34666d8dfc12f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված քաղաքացիներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր։ Վերջինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Ինչպես արդեն հայտնել ենք, փրկարարները փլատակներից դուրս են բերել մեկ տղամարդու և մեկ տարեց կնոջ։ՆԳՆ Փրկարար ծառայությունից հաղորդում են, որ տղամարդը 30–ամյա Հ․ Ս.-ն է, կինը` 86–ամյա Ռ․ Ն․-ն։Հիշեցնենք` այսօր` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, 3-4 սեփական տուն է փլուզվել։ Վարկած կա, որ պատճառը գազի բալոնի պայթյունն է։Դեպքի վայրում աշխատում են հրշեջ–փրկարարները, կինոլոգները և շտապօգնության բրիգադներ։ԶԼՄ–ներում տեղեկություններ կան, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տեղեկություններով` 2 տուժած կա, որոնք արձագանքում են փլատակներից։Տանն են եղել ամուսինն ու սկեսուրը. ի՞նչ են պատմում պայթյունից փլված տների բնակիչները
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/05/71936777_0:0:1196:897_1920x0_80_0_0_8429421cffc15bf592fc99b7635d38cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ առողջապահության նախարարություն, պայթյուն, էրեբունի, տուն, փլուզում, երևան
հհ առողջապահության նախարարություն, պայթյուն, էրեբունի, տուն, փլուզում, երևան
Ովքեր են Երևանում փլատակներից դուրս բերված քաղաքացիները, և ինչ վիճակում են նրանք
14:46 05.02.2024 (Թարմացված է: 15:21 05.02.2024) Տեղեկություններ կան, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված քաղաքացիներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր։ Վերջինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես արդեն հայտնել ենք, փրկարարները փլատակներից դուրս են բերել մեկ
տղամարդու և մեկ
տարեց կնոջ։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հաղորդում են, որ տղամարդը 30–ամյա Հ․ Ս.-ն է, կինը` 86–ամյա Ռ․ Ն․-ն։
Հիշեցնենք` այսօր` ժամը 11։30-ի սահմաններում,
պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, 3-4 սեփական տուն է փլուզվել։ Վարկած կա, որ պատճառը գազի բալոնի պայթյունն է։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ–փրկարարները, կինոլոգները և շտապօգնության բրիգադներ։
ԶԼՄ–ներում տեղեկություններ կան, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տեղեկություններով` 2 տուժած կա, որոնք արձագանքում են փլատակներից։