00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Մհեր Աբրահամյան
Ադրբեջանը «իգնոր» է անում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին. Մհեր Աբրահամյան
09:48
6 ր
Ալեքսանդր Մանուկյան
Ոոստիկաններ են դիմել թմրանյութերից մաքրվելու խնդրով, որովհետև պիտի թեստավորում անցնեն. Ալեքսանդր Մանուկյան
09:55
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրային ռադիոյի տնօրենը ներողություն է խնդրել Փաշինյանի հարցազրույցի համար

© Photo : ScreenshotՀարցազրույցի ժամանակ
Հարցազրույցի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2024
Հարցազրույցի ժամանակ
Բաժանորդագրվել
Հանրային ռադիոյի լրագրող Բարեղամ Ղուկասյանն ի սկզբանե չի ցանկացել հարցազրույց վերցնել Փաշինյանից։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանն իր վրա է վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սկանդալային հարցազրույցի պատասխանատվությունը ու ներողություն խնդրել Հանրային ռադիոյի ունկնդիրներից։ Խումարյանը հայտարարություն է տարածել, որում ասում է, որ Հանրային ռադիոյի լրագրող Բարեղամ Ղուկասյանն ի սկզբանե չի ցանկացել հարցազրույց վերցնել Փաշինյանից։
«Հանրային ռադիոյում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Վարչապետի մասնակցությամբ՝ թիվ 22 թողարկման մասին Բարեղամի հետ երկար ենք խոսել ու եկել ենք այն եզրակացության, որ առաջիկայում նա կկենտրոնանա լուրերում իր աշխատանքի վրա, կանի այն, ինչն իսկապես գերազանց է անում, իսկ հարցազրույցների ժանրին կվերադառնանք, երբ զգանք, որ պատրաստ է»,– գրել է նա։
Գարեգին Խումարյանը գրել է, որ հազիվ է համոզել Բարեղամ Ղուկասյանին, որ աշխատանքից ազատվելու դիմում չգրի, բայց հավելել է, որ «Անվտանգային միջավայր» հաղորդումը հետայսու կվարի այլ մարդ։
Նա ներողություն է խնդրել Հանրային ռադիոյի այն ունկնդիրներից, ում սպասելիքները չարդարացան։
«Հունվարի 31-ին այս տաղավարում ծավալված ու մեր ռադիոլսողներից շատերի մոտ հարցեր առաջացրած խոսույթը քաղաքական չէր։ Այն ծավալվել է իմ ղեկավարած լրատվամիջոցում, և որպես տան տեր պիտի մի երկու բառ էլ ես ասեմ։ Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը»,– ասված է հայտարարությունում։
Կարևոր է՝ ինչպես է ընկալվում «պատմական արդարություն վերականգնելու» մեր ուղերձը․ Փաշինյան
Խումարյանը նշել է, որ երջանիկ կլիներ, եթե իմանար, որ սա էլ խաղ է՝ մանևր՝ ժամանակ շահելու և ուժեղանալու համար։ Բայց միևնույն ժամանակ հարց է հնչեցրել` ինչպե՞ս օգտագործել արդեն շահած ժամանակը։
Վերջում նա նշել է, որ հաղորդումը պետք է ավելի որակյալ լիներ ու վստահեցրել է, որ թիմը կջանա դառնալ ավելի լավը։
Հավելենք, որ Գարեգին Խումարյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024-ի ապրիլին։
Լրահոս
0