https://arm.sputniknews.ru/20240205/hajtni-e-vov-e-tuzhel-gvorisum-hnchats-krakvocneric-manramasner-71930933.html
Հայտնի է` ով է տուժել Գորիսում հնչած կրակոցներից. մանրամասներ
Հայտնի է` ով է տուժել Գորիսում հնչած կրակոցներից. մանրամասներ
Sputnik Արմենիա
Վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցները Սյունիքի մարզի բնակիչներ են։ 05.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-05T12:00+0400
2024-02-05T12:00+0400
2024-02-05T12:04+0400
հայաստան
գորիս
կրակոց
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/1804/55/18045584_0:0:1465:824_1920x0_80_0_0_fc7e64cac7bd8b7bd6a618d80927ed54.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Գորիսում օրեր առաջ հնչած կրակոցների հետևանքով տուժել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվտանգության պետի եղբայրը` Ալիկ Աբրահամյանը։ Տեղեկությունը հայտնում է Armlur.am–ը։ԶԼՄ–ի տեղեկություններով` Գորիսում հնչած կրակոցի մասնակիցները երկար տարիների թշնամանք ունեն։Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 2-ին կրակոցներ են հնչել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգը ստացել է ժամը 12:20-ի սահմաններում։Նշվում է, որ կրակոցների հետևանքով վերջինս «ձախ ազդրոսկրի միջին ստորին երրորդականի հրազենային, գնդակային կույր վիրավորում, ձախ ազդրոսկրի դիաֆիզի ստորին երրորդականի բեկորային կոտրվածք, ոսկրային ֆրագմենտների տեղաշարժում, ազդրոսկրի ստորին երրորդական մակարդակի փափուկ հյուսվածքներում մետաղական օտար մարմին» վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։Հիշեցնենք, որ ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր և BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես եղել են կրակոցի հետքեր։
գորիս
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1804/55/18045584_0:0:1301:976_1920x0_80_0_0_ace470cfdc5245b9acff8b56a6a971bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գորիս, կրակոց, սյունիք
հայաստան, գորիս, կրակոց, սյունիք
Հայտնի է` ով է տուժել Գորիսում հնչած կրակոցներից. մանրամասներ
12:00 05.02.2024 (Թարմացված է: 12:04 05.02.2024) Վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցները Սյունիքի մարզի բնակիչներ են։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Գորիսում օրեր առաջ հնչած կրակոցների հետևանքով տուժել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվտանգության պետի եղբայրը` Ալիկ Աբրահամյանը։ Տեղեկությունը հայտնում է
Armlur.am–ը։
ԶԼՄ–ի տեղեկություններով` Գորիսում հնչած կրակոցի մասնակիցները երկար տարիների թշնամանք ունեն։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ փետրվարի 2-ին կրակոցներ են հնչել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգը ստացել է ժամը 12:20-ի սահմաններում։
«Վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են Սյունիքի մարզի բնակիչներ 39-ամյա Մհեր Մուսայելյանը, որը եղել է BMW մակնիշի ավտոմեքենայով, նա կրակոցներ է արձակել 49-ամյա Նիկոլայ Աբրահամյանի վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ պահին ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Աբրահամյանի ուղղությամբ երթևեկող նրա եղբայրը՝ 41-ամյա Ալիկ Աբրահամյանը, մոտեցել է նրանց և փորձել միջամտել։ Հենց այդ ժամանակ Մուսայելյանը կրակոցներ է արձակել նաև նրա ուղղությամբ»,– գրում է պարբերականը։
Նշվում է, որ կրակոցների հետևանքով վերջինս «ձախ ազդրոսկրի միջին ստորին երրորդականի հրազենային, գնդակային կույր վիրավորում, ձախ ազդրոսկրի դիաֆիզի ստորին երրորդականի բեկորային կոտրվածք, ոսկրային ֆրագմենտների տեղաշարժում, ազդրոսկրի ստորին երրորդական մակարդակի փափուկ հյուսվածքներում մետաղական օտար մարմին» վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր և BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես եղել են կրակոցի հետքեր։