https://arm.sputniknews.ru/20240205/erebunium-platakneric-durs-berin-naev-mi-tarec-knvoj-71939922.html
Էրեբունիում պայթյունից ավերված տների փլատակներից դուրս բերեցին նաև մի տարեց կնոջ
Էրեբունիում պայթյունից ավերված տների փլատակներից դուրս բերեցին նաև մի տարեց կնոջ
Sputnik Արմենիա
Առաջին հայացքից կինը լուրջ վնասվածքներ չունի։ 05.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-05T13:40+0400
2024-02-05T13:40+0400
2024-02-05T13:58+0400
փլուզում
կին
երևան
պայթյուն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/05/71941304_0:0:801:450_1920x0_80_0_0_0241acc6dbf62edd5fbba314ec19f320.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևան Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված տներից մեկի փլատակներից ևս մեկ քաղաքացու դուրս բերեցին։ Sputnik Արմենիայի թղթակիցները նշում են, որ տուժածը տարեց կին է։Նրա գիտակցությունը տեղն է։ Առաջին հայացքից լուրջ վնասվածքներ չունի։Հիշեցնենք` այսօր ժամը 11։30-ի սահմաններում պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, 3-4 սեփական տուն է փլուզվել։ Վարկած կա, որ պատճառը գազի բալոնի պայթյունն է։Դեպքի վայրում աշխատում են հրշեջ–փրկարարները, կինոլոգները և շտապօգնության բրիգադներ։ԶԼՄ–ներում տեղեկություններ կան, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տեղեկություններով` 2 տուժած կա, որոնք արձագանքում են փլատակներից։Տանն են եղել ամուսինն ու սկեսուրը. ի՞նչ են պատմում պայթյունից փլված տների բնակիչները
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/05/71941304_99:0:699:450_1920x0_80_0_0_1a45e4f383e2eb91d08a954c81f7545a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փլուզում, կին, երևան, պայթյուն, տեսանյութեր, տեսանյութ, видео
փլուզում, կին, երևան, պայթյուն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Էրեբունիում պայթյունից ավերված տների փլատակներից դուրս բերեցին նաև մի տարեց կնոջ
13:40 05.02.2024 (Թարմացված է: 13:58 05.02.2024) Առաջին հայացքից կինը լուրջ վնասվածքներ չունի։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևան Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված տներից մեկի փլատակներից ևս մեկ քաղաքացու դուրս բերեցին։
Sputnik Արմենիայի թղթակիցները նշում են, որ տուժածը տարեց կին է։
Նրա գիտակցությունը տեղն է։ Առաջին հայացքից լուրջ վնասվածքներ չունի։
Հիշեցնենք` այսօր ժամը 11։30-ի սահմաններում
պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, 3-4 սեփական տուն է փլուզվել։ Վարկած կա, որ պատճառը գազի բալոնի պայթյունն է։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ–փրկարարները, կինոլոգները և շտապօգնության բրիգադներ։
ԶԼՄ–ներում տեղեկություններ կան, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տեղեկություններով` 2 տուժած կա, որոնք արձագանքում են փլատակներից։