https://arm.sputniknews.ru/20240204/chenq-patrastvum-paterazmi-mej-nerqashvel-spitak-tuny--iranin-harvatselu-masin-71921745.html
Չենք պատրաստվում պատերազմի մեջ ներքաշվել. Սպիտակ տունը՝ Իրանին հարվածելու մասին
Չենք պատրաստվում պատերազմի մեջ ներքաշվել. Սպիտակ տունը՝ Իրանին հարվածելու մասին
Sputnik Արմենիա
Անցած հանգստյան օրերին Հորդանանի ռազմակայանում ամերիկյան զորքերը հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից: 04.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-04T19:31+0400
2024-02-04T19:31+0400
2024-02-04T19:46+0400
ամն
սպիտակ տուն
ջեյք սալիվան
իրանի իսլամական հանրապետություն
ռազմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/11/27584062_0:84:1601:984_1920x0_80_0_0_55f41a88e0383a7a785abdaec31143fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կանի այն, ինչ անհրաժեշտ է համարում Հորդանանում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակմանն ի պատասխան, սակայն Միացյալ նահանգները չի պատրաստվում պատերազմի մեջ ներքաշվել։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:Սպիտակ տունն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ չի ձգտում Իրանի հետ պատերազմի կամ այլ զինված հակամարտության մերձավորարևելյան տարածաշրջանում: Բայդենը նաև հավաստիացրել է՝ ԱՄՆ-ն «լայնամասշտաբ պատերազմ» չի ցանկանում։Իրանը կապ չունի Սիրիայում ԱՄՆ ռազմակայանին հարվածելու հետ. ՄԱԿ–ի մշտական ներկայացուցիչԱՄՆ-ն Հորդանանում իր ռազմաբազայի վրա հարձակման պատասխան հարվածների շրջանակներում Ավելի վաղ խոցել է ավելի քան 85 թիրախ, որոնք պատկանում են Իրաքում և Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դրա հետ կապված կազմավորումների ուժերին:ԱՄՆ-ի թիրախ են դարձել ԻՀՊԿ-ի օբյեկտները և դրա հետ կապված խմբավորումները։ Հարվածները հասցվել են փետրվարի 2–ին, հայտնել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը: Ինչպես հայտարարել են ամերիկացի զինվորականները, ամերիկյան ավիացիայի կողմից խոցված թիրախների թվում են հրամանատարական կետերը, հետախուզական կենտրոնները, հրթիռների և անօդաչուների պահեստարանները, ինչպես նաև այլ օբյեկտներ, որոնք ներգրավված են Իրաքում և Սիրիայում ԻՀՊԿ - ի և նրա դաշնակից կազմավորումների համար զինամթերքի մատակարարման շղթաների աշխատանքի ապահովման գործում:Իրաքում զինված խմբավորումները կրկին գնդակոծել են ԱՄՆ-ի ռազմակայանըԱնցած հանգստյան օրերին Հորդանանի ռազմակայանում ամերիկյան զորքերը հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից: Պենտագոնի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք զինծառայող, ավելի քան 40-ը վիրավորվել են: Տեղի ունեցածի պատասխանատվությունը Վաշինգտոնը դրել է նաև Իրանի վրա։
ամն
սպիտակ տուն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/11/27584062_88:0:1511:1067_1920x0_80_0_0_e3e312224c56cfcb7c635b595b47975b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, սպիտակ տուն, ջեյք սալիվան, իրանի իսլամական հանրապետություն, ռազմակայան
ամն, սպիտակ տուն, ջեյք սալիվան, իրանի իսլամական հանրապետություն, ռազմակայան
Չենք պատրաստվում պատերազմի մեջ ներքաշվել. Սպիտակ տունը՝ Իրանին հարվածելու մասին
19:31 04.02.2024 (Թարմացված է: 19:46 04.02.2024) Անցած հանգստյան օրերին Հորդանանի ռազմակայանում ամերիկյան զորքերը հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից:
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կանի այն, ինչ անհրաժեշտ է համարում Հորդանանում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակմանն ի պատասխան, սակայն Միացյալ նահանգները չի պատրաստվում պատերազմի մեջ ներքաշվել։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Սպիտակ տունն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ չի ձգտում Իրանի հետ պատերազմի կամ այլ զինված հակամարտության մերձավորարևելյան տարածաշրջանում: Բայդենը նաև հավաստիացրել է՝ ԱՄՆ-ն «լայնամասշտաբ պատերազմ» չի ցանկանում։
ԱՄՆ-ն Հորդանանում իր ռազմաբազայի վրա հարձակման պատասխան հարվածների շրջանակներում Ավելի վաղ խոցել է ավելի քան 85 թիրախ, որոնք պատկանում են Իրաքում և Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դրա հետ կապված կազմավորումների ուժերին:
ԱՄՆ-ի թիրախ են դարձել ԻՀՊԿ-ի օբյեկտները և դրա հետ կապված խմբավորումները։ Հարվածները հասցվել են փետրվարի 2–ին, հայտնել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը: Ինչպես հայտարարել են ամերիկացի զինվորականները, ամերիկյան ավիացիայի կողմից խոցված թիրախների թվում են հրամանատարական կետերը, հետախուզական կենտրոնները, հրթիռների և անօդաչուների պահեստարանները, ինչպես նաև այլ օբյեկտներ, որոնք ներգրավված են Իրաքում և Սիրիայում ԻՀՊԿ - ի և նրա դաշնակից կազմավորումների համար զինամթերքի մատակարարման շղթաների աշխատանքի ապահովման գործում:
Անցած հանգստյան օրերին Հորդանանի ռազմակայանում ամերիկյան զորքերը հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից: Պենտագոնի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք զինծառայող, ավելի քան 40-ը վիրավորվել են:
Տեղի ունեցածի պատասխանատվությունը Վաշինգտոնը դրել է նաև Իրանի վրա։