00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեգիտիմ կլինի՞ այն Սահմանադրությունը, որն ընդունվում է օտարի պարտադրանքով. Սուրենյանց

© Sputnik / Aram NersesyanՍուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանց - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2024
Սուրեն Սուրենյանց
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ Սահմանադրության ու Անկախության հռչակագրի մասին «անմակարդակ» խոսույթով Փաշինյանն ապալեգիտիմացնում է ՀՀ պետականությունն ու լեգիտիմացնում Ալիևի ագրեսիվ օրակարգը։
Արդյո՞ք լեգիտիմ է լինելու այն Սահմանադրությունը, որն ընդունվում է օտարի պարտադրանքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման հարցադրում արեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` արձագանքելով Նիկոլ Փաշինանի դիտարկմանը, թե ՀՀ–ում Սահմանադրությունը երբեք չի ընդունվել քաղաքացիների ազատ կամարտահայտության միջավայրում։
«Եթե Փաշինյանին այդքան խոցում են ներքին լեգիտիմության հետ կապված ինչ–որ խնդիրներ, որոնք անշուշտ կարևոր են, ապա այս պարագայում, երբ որ դու դրսի թելադրանքով ես Սահմանադրություն ընդունելու, կասկածի տակ է դրվում քո պետականության լեգիտիմությունը»,– նկատում է Սուրենյանցը։
Փաշինյանը դեռ փորձում է հասկանալ՝ որ երկրի հետ ինչ անվտանգային հարցեր է ունենալու ՀՀ-ն
Փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Նրա պնդմամբ՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը պարունակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր։
Նույն օրը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին, ասել էր, որ հարկավոր է կարգավորել Հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նկարագրելու համար իրավիճակը, որում, ըստ նրա, ներկա պահին հայտնվել է Հայաստանը, Փաշինյանը բերեց կարմիր շորերով երկու ցլերի արանքում հայտնվելու պատկերավոր օրինակը։
Այս հնարքը քաղաքական վերլուծաբանը ոչ միայն վտանգավոր, այլև վիրավորական է համարում։
«Պետության հիմնադիր փաստաթղթերը համեմատել կարմիր զգեստի կամ կարմիր լաթի հետ անարգանք է այն պետության նկատմամբ, որի վարչապետն է նա։ Ոչ կոռեկտ է նաև հարևան երկրներին, անկախ նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ցլի հետ համեմատելը։ Սա ընդհանրապես քաղաքական, դիվանագիտական, նույնիսկ նորմատիվային լեզու չէ։ Ես զարմանում եմ, թե ով է նրան դրդել նման համեմատությամբ խոսել»,– ասաց Սուրենյանցը։
Վերլուծաբանը անհեթեթ է համարում նաև Թուրքիայի ու Ադրբեջանի շարքում Վրաստանի մասին հիշատակելը։
«Ասում էր, որ Վրաստանի հետ ռազմական համագործակցություն չենք ծավալել, որովհետև մեր պետականության հիմնադիր փաստաթղթերը խանգարել են։ Տարրական չիմացություն, անգրագիտություն է։ Վրաստանի հետ ռազմական համագործակցություն չենք ծավալել, որովհետև մենք եղել ենք անվտանգային կոնկրետ միջավայրում, համակարգում, իսկ Վրաստանի ձգտումները միանգամայն այլ են` իր Սահմանադրությամբ։ Բայց դա չի խանգարել, որ Հայաստանն ու Վրաստանը բարեկամական հարաբերություններ ունենան մի շարք ոլորտներում»,– նկատում է Սուրենյանցը։
Մեր զրուցակցի համոզմամբ` Սահմանադրության ու Անկախության հռչակագրի մասին նման «անմակարդակ» խոսույթով Փաշինյանն ապալեգիտիմացնում է ՀՀ պետականությունն ու լեգիտիմացնում Ալիևի ագրեսիվ օրակարգը։
Լրահոս
0