00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղրղզստանի մայրաքաղաքի բնակիչներն առանց տաք ջրի և ջեռուցման են մնացել ՋԷԿ-ի վթարի պատճառով

© Photo : пресс-служба мэрии БишкекаՎթարի վայրում
Վթարի վայրում - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2024
Բաժանորդագրվել
Բիշքեկի ՋԷԿ-ում վթարը տեղի է ունեցել փետրվարի 2-ի գիշերը։ Նախնական տվյալներով՝ պայթել է ջերմաէլեկտրակենտրոնի կաթսաներից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ղրղզստանի մայրաքաղաքի բնակիչները առանց տաք ջրի և ջեռուցման են մնացել Բիշքեկի ջերմաէլեկտրակենտրոնում տեղի ունեցած վթարի պատճառով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանրապետության Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությանը:
«Փետրվարի 2-ին, ժամը 3:00-ին (Երևանի ժամանակով` 01:00-ին,– խմբ․) Բիշքեկ քաղաքի ՋԷԿ-ում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով սարքավորումները շարքից դուրս են եկել: Այս պահին անձնակազմի բոլոր ուժերը ներգրավված են իրավիճակը կարգավորելու գործում։ Վթարի հետևանքով տուժել է երեք աշխատակից, նրանք գտնվում են հիվանդանոցում»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ քաղաքի բնակիչներին էլեկտրաէներգիան մատակարարվում անխափան։ Սակայն ջերմաէլեկտրակենտրոնի և ջեռուցման ցանցերի աշխատանքը պահպանելու նպատակով դադարեցվել է տաք ջրի և ջեռուցման մատակարարումը։
Ղրղզստանի նախագահը պաշտոնյաներին արգելել է ծննդյան օրվա առթիվ նվերներ տալ իրեն
Ընդ որում, Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարար Բոոբեկ Աժիկեևը հայտնել է, որ երկրի իշխանությունները դիվերսիան դիտարկում են որպես Բիշքեկի ՋԷԿ-ում վթարի հնարավոր պատճառներից մեկը:
«Ներկայում աշխատանքներ են տարվում վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։ Երկու վարկած է դիտարկվում։ Կամչիբեկ Տաշիևի (ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարի,– խմբ.) հանձնարարությամբ դիտարկվում է դիվերսիայի հնարավորությունը, քանի որ ժամը երեքին դեպքին նախորդել է մի քանի փոքր պայթյունի ձայն: Եվ, իհարկե, մենք չենք բացառում տեխնածին բաղադրիչը։ Կարող են նաև տեխնիկական պահեր լինել»,-ասել է արտակարգ իրավիճակների նախարարը։
Արտակարգ պատահարի հետևանքով մայրաքաղաքի միակ ՋԷԿ-ի սարքավորումները մասամբ շարքից դուրս են եկել, բազմաթիվ քաղաքացիների տներ մնացել են առանց ջեռուցման և տաք ջրի: Վթարի հետևանքով տուժել է 5 մարդ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ավելի վաղ ԱԻՆ ղեկավարը հայտնել է, որ Բիշքեկի ջերմամատակարարման ամբողջական վերականգնման համար 5-7 օր կպահանջվի: Ընդ որում, Ղրղզստանի մայրաքաղաքում բացասական ջերմաստիճան է պահպանվում․ այս պահին Բիշքեկում մինուս 3 աստիճան է:
Լրահոս
0