https://arm.sputniknews.ru/20240202/eritasardn-aveli-qan-315-mln-dram-e--hapshtakel-arel-tuzhel-e-23-andz-71877631.html
Երիտասարդն ավելի քան 315 մլն դրամ է հափշտակել. տուժել է 23 անձ
Երիտասարդն ավելի քան 315 մլն դրամ է հափշտակել. տուժել է 23 անձ
Sputnik Արմենիա
Գյումրու 26-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով։ 02.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-02T18:36+0400
2024-02-02T18:36+0400
2024-02-02T23:08+0400
խարդախություն
քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54068745_0:35:800:485_1920x0_80_0_0_1f6c7657466eec81615ccfa345a05fba.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Գյումրի քաղաքի 26-ամյա մի բնակիչ խարդախությամբ տարբեր անձանցից առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր ավելի քան 315 մլն ՀՀ դրամից ավելի գումար է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Դեռ 2019 թ․ մայիսին Երևանի բնակիչ, ՍՊԸ տնօրեն Ս․Դ-ն հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2018 թ․ հոկտեմբերից համագործակցություն է սկսել գործարար ներկայացած Ս․Խ․-ի հետ։ Վերջինս պետք է մայնինգ կատարող սարքեր ձեռք բերեր ու այդպիսով երկուսով շահույթ ստանային, սակայն Ս․Խ․-ն խոշոր չափի գումար է հափշտակել Ս․Դ․-ից։Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը սխեմատիկ բնույթի խարդախություններ է իրականացրել, սակայն շղթան բացահայտվել է։Ս․Դ․-ն համաձայնել է, ինչից հետո երիտասարդը 1 ամիս անց մետաղյա թիթեղով պատված ինչ-որ սարքավորում է ներկայացրել՝ որպես «Antminer Z9 mini» ու առաջարկել է այն տեղադրել իբրև թե իր հորը պատկանող, բայց իրականում գոյություն չունեցող գործարանում։Հետագայում, երիտասարդը գործարարին առաջարկել է տասնյակ այլ սարքեր ևս գնել, ինչի դիմաց ինչպես առձեռն, այնպես էլ փոխանցման միջոցով՝ մաս-մաս, ստացել է ընդհանուր 811 000 ԱՄՆ դոլար գումար, որից որից 25 949 232 ՀՀ դրամի չափով ավելի ուշ մաս-մաս որպես եկամուտ փոխանցել է Ս․Դ․-ին՝ սկզբնական շրջանում նրա վստահությունը չկորցնելու նպատակով:Այնուհետև, Ս․Խ․-ն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները ու շուրջ 40 բարձր որակի և եկամտաբերությամբ սարք տրամադրելու փոխարեն գործարարին ավելի ցածր հատկանիշներով սարքեր է տվել՝ հափշտակելով նրանցից 13 468 763 ՀՀ դրամ։Հետագայում երիտասարդը տեղեկացել է նաև, որ գործարարի ընկերներն ու մտերիմները նույնպես ֆինանսապես ապահովված են ու նույն պայմաններով մայնինգ սարքեր ձեռք բերելու հարցի շուրջ համաձայնության է եղել։ Նրանց միջոցով էլ տասնյակ այլ անձանց հետ է իբրև թե գործարքի մեջ մտել ու բոլորից խաբեությամբ ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ։ Էջմիածնի բնակիչները հուշանվեր–թղթադրամներով խարդախությամբ ավտոպահեստամասեր են գնելԵրիտասարդի հանցավոր գործողություններից տուժել է 23 անձ։Գյումրու բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով։ Պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով։Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54068745_10:0:721:533_1920x0_80_0_0_cd56ba682154520a9d8b7d797900a1ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խարդախություն, քննչական կոմիտե
խարդախություն, քննչական կոմիտե
Երիտասարդն ավելի քան 315 մլն դրամ է հափշտակել. տուժել է 23 անձ
18:36 02.02.2024 (Թարմացված է: 23:08 02.02.2024) Գյումրու 26-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Գյումրի քաղաքի 26-ամյա մի բնակիչ խարդախությամբ տարբեր անձանցից առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր ավելի քան 315 մլն ՀՀ դրամից ավելի գումար է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Դեռ 2019 թ․ մայիսին Երևանի բնակիչ, ՍՊԸ տնօրեն Ս․Դ-ն հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2018 թ․ հոկտեմբերից համագործակցություն է սկսել գործարար ներկայացած Ս․Խ․-ի հետ։ Վերջինս պետք է մայնինգ կատարող սարքեր ձեռք բերեր ու այդպիսով երկուսով շահույթ ստանային, սակայն Ս․Խ․-ն խոշոր չափի գումար է հափշտակել Ս․Դ․-ից։
Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը սխեմատիկ բնույթի խարդախություններ է իրականացրել, սակայն շղթան բացահայտվել է։
«Շահույթ ստանալու պատրվակով՝ Ս․Խ․-ն, ինչպես Ս․Դ․-ին, այնպես էլ մի քանի այլ անձի առաջարկել է գնել նյութական արժեք ներկայացնող և իբրև թե համապատասխան կրիպտոբորսայում վաճառելու հնարավորությամբ օժտված մայնինգ կատարող սարքեր, և հիշյալ անձացից մոտ մեկ տարի շարունակ խաբեությամբ ստացել ընդհանուր 315․ 788․ 602 ՀՀ դրամ գումար։ 26-ամյա երիտասարդը ՍՊԸ-ի տնօրենին վստահեցրել է, որ անձամբ է զբաղվում այդ սարքերի ներմուծմամբ ու վստահություն ներշնչելու համար ցույց է տվել հեռախոսում գրանցված բանկային հաշվիներին ստացված գումարներ։ Դրանից հետո առաջարկել է այդ գործարարին 2400 ԱՄՆ դոլարով ձեռք բերել «Antminer Z9 mini» սարք, որի շնորհիվ իբրև թե կարող է ամսական 280 000 ՀՀ դրամի շահույթ լինել»,- ասված է հաղորդագրությունում։
Ս․Դ․-ն համաձայնել է, ինչից հետո երիտասարդը 1 ամիս անց մետաղյա թիթեղով պատված ինչ-որ սարքավորում է ներկայացրել՝ որպես «Antminer Z9 mini» ու առաջարկել է այն տեղադրել իբրև թե իր հորը պատկանող, բայց իրականում գոյություն չունեցող գործարանում։
Հետագայում, երիտասարդը գործարարին առաջարկել է տասնյակ այլ սարքեր ևս գնել, ինչի դիմաց ինչպես առձեռն, այնպես էլ փոխանցման միջոցով՝ մաս-մաս, ստացել է ընդհանուր 811 000 ԱՄՆ դոլար գումար, որից որից 25 949 232 ՀՀ դրամի չափով ավելի ուշ մաս-մաս որպես եկամուտ փոխանցել է Ս․Դ․-ին՝ սկզբնական շրջանում նրա վստահությունը չկորցնելու նպատակով:
Այնուհետև, Ս․Խ․-ն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները ու շուրջ 40 բարձր որակի և եկամտաբերությամբ սարք տրամադրելու փոխարեն գործարարին ավելի ցածր հատկանիշներով սարքեր է տվել՝ հափշտակելով նրանցից 13 468 763 ՀՀ դրամ։
Հետագայում երիտասարդը տեղեկացել է նաև, որ գործարարի ընկերներն ու մտերիմները նույնպես ֆինանսապես ապահովված են ու նույն պայմաններով մայնինգ սարքեր ձեռք բերելու հարցի շուրջ համաձայնության է եղել։ Նրանց միջոցով էլ տասնյակ այլ անձանց հետ է իբրև թե գործարքի մեջ մտել ու բոլորից խաբեությամբ ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ։
Երիտասարդի հանցավոր գործողություններից տուժել է 23 անձ։
Գյումրու բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով։ Պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։