https://arm.sputniknews.ru/20240202/eatmum-energakirneri-yndhanur-shukan-mi-sharq-aravelutjunner-kta-bvolvoris-pashinjan-71860519.html
ԵԱՏՄ–ում էներգակիրների ընդհանուր շուկան մի շարք առավելություններ կտա բոլորիս. Փաշինյան
ԵԱՏՄ–ում էներգակիրների ընդհանուր շուկան մի շարք առավելություններ կտա բոլորիս. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` էներգակիրների ընդհանուր շուկա ստեղծելու հարցում միասնական մոտեցում դեռ չկա ԵԱՏՄ–ում։ 02.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-02T15:36+0400
2024-02-02T15:36+0400
2024-02-02T15:39+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
շուկա
https://cdn.am.sputniknews.ru/img/08/47/084731_0:0:1024:577_1920x0_80_0_0_c074ad1ebcc66900668bf8797200f25a.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ԵԱՏՄ տարածքում անհրաժեշտ է ձևավորել ընդհանուր շուկաներ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա ափսոսանք հայտնեց, որ ԵԱՏՄ–ում դեռևս չկա մեկ միասնական մոտեցում էներգակիրների ընդհանուր շուկա ստեղծելու հարցում։«Մինչդեռ դա մեզ կտա մի շարք առավելություններ, որոնք կնպաստեն անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացմանը, մարդկանց բարեկեցության զարգացմանը, նաև էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»,– ասաց վարչապետը։Նա նաև ողջունեց միասնական ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը, որոնք հատկապես վերաբերում են տրանսպորտի ոլորտին։ Դրանք, ըստ նրա, կնպաստեն տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը։Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ալմաթի՝ նախագահելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/08/47/084731_0:0:1024:768_1920x0_80_0_0_4c0f242a49aed65f3320c73497ff616b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), շուկա
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), շուկա
ԵԱՏՄ–ում էներգակիրների ընդհանուր շուկան մի շարք առավելություններ կտա բոլորիս. Փաշինյան
15:36 02.02.2024 (Թարմացված է: 15:39 02.02.2024) ՀՀ վարչապետի խոսքով` էներգակիրների ընդհանուր շուկա ստեղծելու հարցում միասնական մոտեցում դեռ չկա ԵԱՏՄ–ում։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ԵԱՏՄ տարածքում անհրաժեշտ է ձևավորել ընդհանուր շուկաներ։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԵԱՏՄ բոլոր երկրների համար, առանց բացառության, արդեն 2025 թ. գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը շատ առավելություններ կտա։ Այդ պատճառով կարծում եմ, որ միության երկրների երկխոսությունը պետք է ուղղված լինի այդ հարցի շուրջ փոխզիջումային պայմանավորվածություններ գտնելուն»,– ընդգծեց նա։
Նա ափսոսանք հայտնեց, որ ԵԱՏՄ–ում դեռևս չկա մեկ միասնական մոտեցում էներգակիրների ընդհանուր շուկա ստեղծելու հարցում։
«Մինչդեռ դա մեզ կտա մի շարք առավելություններ, որոնք կնպաստեն անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացմանը, մարդկանց բարեկեցության զարգացմանը, նաև էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»,– ասաց վարչապետը։
Նա նաև ողջունեց միասնական ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը, որոնք հատկապես վերաբերում են տրանսպորտի ոլորտին։ Դրանք, ըստ նրա, կնպաստեն տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը։
Հիշեցնենք`
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ալմաթի՝ նախագահելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։