https://arm.sputniknews.ru/20240202/baqun-nvor-havaknutjunner-uni-hajkakan-ekeghecineri-nkatmamb-tatvojany-matnanshel-e-dranq-71850452.html
Բաքուն նոր հավակնություններ ունի հայկական եկեղեցիների նկատմամբ․ Թաթոյանը մատնանշել է դրանք
Բաքուն նոր հավակնություններ ունի հայկական եկեղեցիների նկատմամբ․ Թաթոյանը մատնանշել է դրանք
Sputnik Արմենիա
Թաթոյան հիմնադրամից նշում են՝ ըստ ադրեջանական իշխանության կեղծ ծրագրի՝ առաջին հայերը Գոշավանքի տարածք «բերվել են» Իրանից և Թուրքիայից՝ 19-րդ դարի սկզբին։ 02.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-02T12:06+0400
2024-02-02T12:06+0400
2024-02-02T12:09+0400
արման թաթոյան
վանք
եկեղեցի
գոշավանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/17/28401537_2:0:1600:899_1920x0_80_0_0_5e49e3d6bfdfea347c5c1b3b653c6760.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունները նոր կեղծիքներ են տարածքում հայկական եկեղեցիների և վանական համալիրների առնչությամբ, այս անգամ Գոշավանքի, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցու և Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։Ըստ հիմնադրամի տվյալների՝ Բաքվի կեղծիքներից է նաև այն, որ Ադրբեջանին է պատկանում Ապարանի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին, որն իբրև թե հին թուրքական տաճար է, որը կառուցել են թուրքական ցեղերը 5-րդ դարում։ Այս դեպքում էլ՝ համաձայն ադրբեջանական կեղծիքների, հայերն առաջին անգամ Ապարան են «բերվել» և բնակեցվել Թուրքիայից 1829-1830թթ։Ըստ ադրբեջանական հորինված ծրագրի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի անբաժան մասն է Ախթալայի հայկական Սուրբ Աստվածածին վանքը, իսկ Ախթալան թուրքական ցեղերի հայրենիքն է, որտեղ մինչև 20-րդ դարի կեսերը հայեր իբր չեն էլ ապրել։«Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը պատրաստում է իր համար հարմար պահի ագրեսիայի հիմքեր և չունի խաղաղության մտադրություններ: Ադրբեջանական այս քաղաքականությունը հայատյացություն ու թշնամանք է, որ պետք է վեր հանվի և ցույց տրվի աշխարհին: Այս քաղաքականությունն է նաև Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանն սանձազերծած պատերազմների ընթացքում նրանց վայրագությունների իրական պատճառը»,- հայտնում են հիմնադրամից։Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվանից «Թաթոյան» հիմնադրամը վեր է հանում նմանատիպ կեղծ թեզեր, որոնք Բաքուն փորձում է որպես ճշմարտություն ներկայացնել։ Այդ կեղծիքների համաձայն` ՀՀ Շիրակի մարզի Հառիճավանքը նույնպես Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք է։Արման Թաթոյանը 2023 թվականին նաև հայտարարել էր, որ ադրբեջանական իշխանության ուղիղ համակարգմամբ կազմվել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են ադրբեջանական կեղծ անվանումներով։
գոշավանք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/17/28401537_277:0:1476:899_1920x0_80_0_0_d990ac827e22be0e30af1ffd381f1f54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման թաթոյան, վանք, եկեղեցի, գոշավանք
արման թաթոյան, վանք, եկեղեցի, գոշավանք
Բաքուն նոր հավակնություններ ունի հայկական եկեղեցիների նկատմամբ․ Թաթոյանը մատնանշել է դրանք
12:06 02.02.2024 (Թարմացված է: 12:09 02.02.2024) Թաթոյան հիմնադրամից նշում են՝ ըստ ադրեջանական իշխանության կեղծ ծրագրի՝ առաջին հայերը Գոշավանքի տարածք «բերվել են» Իրանից և Թուրքիայից՝ 19-րդ դարի սկզբին։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունները նոր կեղծիքներ են տարածքում հայկական եկեղեցիների և վանական համալիրների առնչությամբ, այս անգամ Գոշավանքի, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցու և Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։
«Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագրով այս բոլոր կառույցները պատկանում են «հինավուրց Ադրբեջանին»։ Ըստ այդ ծրագրի կեղծ տվյալների՝ հայկական Գոշավանքն ալբանական (թուրքական) տաճար է թուրքական սուլթանության տարածքում, և հայերը մեղադրվում են իբր դրա «իրական» թուրքական անունը փոխելու մեջ։ Ադրբեջանական ծրագրի համաձայն՝ վանքի գտնվելու տարածքը թուրք-օղուզ ցեղերի հայրենիքն է, իսկ առաջին հայերը «բերվել» են Իրանից և Թուրքիայից 19-րդ դարի սկզբին, որից հետո էլ նրանք յուրացրել են տաճարը»,- ասված է հրապարակման մեջ։
Ըստ հիմնադրամի տվյալների՝ Բաքվի կեղծիքներից է նաև այն, որ Ադրբեջանին է պատկանում Ապարանի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին, որն իբրև թե հին թուրքական տաճար է, որը կառուցել են թուրքական ցեղերը 5-րդ դարում։ Այս դեպքում էլ՝ համաձայն ադրբեջանական կեղծիքների, հայերն առաջին անգամ Ապարան են «բերվել» և բնակեցվել Թուրքիայից 1829-1830թթ։
Ըստ ադրբեջանական հորինված ծրագրի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի անբաժան մասն է Ախթալայի հայկական Սուրբ Աստվածածին վանքը, իսկ Ախթալան թուրքական ցեղերի հայրենիքն է, որտեղ մինչև 20-րդ դարի կեսերը հայեր իբր չեն էլ ապրել։
«Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը պատրաստում է իր համար հարմար պահի ագրեսիայի հիմքեր և չունի խաղաղության մտադրություններ: Ադրբեջանական այս քաղաքականությունը հայատյացություն ու թշնամանք է, որ պետք է վեր հանվի և ցույց տրվի աշխարհին: Այս քաղաքականությունն է նաև Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանն սանձազերծած պատերազմների ընթացքում նրանց վայրագությունների իրական պատճառը»,- հայտնում են հիմնադրամից։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվանից
«Թաթոյան» հիմնադրամը վեր է հանում նմանատիպ կեղծ թեզեր, որոնք Բաքուն փորձում է որպես ճշմարտություն ներկայացնել։ Այդ կեղծիքների համաձայն` ՀՀ Շիրակի մարզի Հառիճավանքը նույնպես Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք է։
Արման Թաթոյանը 2023 թվականին նաև հայտարարել էր, որ ադրբեջանական իշխանության ուղիղ համակարգմամբ կազմվել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են ադրբեջանական կեղծ անվանումներով։