https://arm.sputniknews.ru/20240202/andarnali-prvoces-e-suren-papikjany-zenqzinamterq-dzerq-berelu-masin-71884128.html
Անդառնալի պրոցես է. Սուրեն Պապիկյանը` զենք–զինամթերք ձեռք բերելու մասին
Անդառնալի պրոցես է. Սուրեն Պապիկյանը` զենք–զինամթերք ձեռք բերելու մասին
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ ՀՀ–ն որևէ երկրի նկատմամբ նկրտում չունի 02.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-02T22:43+0400
2024-02-02T22:43+0400
2024-02-02T23:07+0400
հայաստան
սուրեն պապիկյան
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0c/68519517_0:237:990:794_1920x0_80_0_0_b1f6ab6043b6e902a2f3c3f1fa66bba3.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն զենք–զինամթերքի դիվերսիֆիկացիա ապահովելու խնդիր է դրել իր առաջ։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դիտարկմանը, որ մեր երկրին մեղադրում են, թե զենք գնելով պատրաստվում է ռևանշի և հարձակման, Պապիկյանը պատասխանեց` ՀՀ–ն որևէ երկրի նկատմամբ նկրտում չունի, որևէ տարածքային պահանջ չունի։«Մեր զինված ուժերի նպատակը և առաքելությունը ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»,– ընդգծեց նա։Նշենք, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հնդկական ԶԼՄ–ները բազմիցս գրել են Երևանի և Նյու Դելիի միջև ռազմատեխնիկական խոշոր գործարքների մասին։ Ըստ այդ աղբյուրների` Հայաստանը գնել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, տարբեր հրետանային միջոցներ, զենիթահրթիռային համալիրներ։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել պաշտպանական գործարքների մասին հրապարակումները։Իսկ ըստ ֆրանսիական պաշտոնական աղբյուրների` Երևանը Փարիզի հետ երեք GM200 ռադիտեղորոշիչ կայանների պատվեր է ստորագրել, և քննարկումներ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։Ֆրանսիան 24 «Bastion» զրահամեքենա է ուղարկել Հայաստան, ևս 26–ը պատրաստման փուլում են
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0c/68519517_0:208:990:951_1920x0_80_0_0_81e4a05aabfcf2bf3b9da49c90dc94a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սուրեն պապիկյան, զենք
հայաստան, սուրեն պապիկյան, զենք
Անդառնալի պրոցես է. Սուրեն Պապիկյանը` զենք–զինամթերք ձեռք բերելու մասին
22:43 02.02.2024 (Թարմացված է: 23:07 02.02.2024) ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ ՀՀ–ն որևէ երկրի նկատմամբ նկրտում չունի
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն զենք–զինամթերքի դիվերսիֆիկացիա ապահովելու խնդիր է դրել իր առաջ։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այս պրոցեսը կարող եմ համարել անդառնալի` դրական առումով, որովհետև հարուցված պրոցեսները էապես փոխելու են վաղվա օրվա մեր բանակի, սպառազինության որակը։ Զենք ձեռք բերելը նաև ենթադրում է նոր կադրերի պատրաստում, զենքի նոր տեսակները պահանջում են լեզուների իմացություն, հարմարվողականություն, և մեր բանակը գնում է այս ճանապարհով։ Սա շատ դժվար, բայց կարևոր է: Ձեռք ենք բերել նոր գործընկերներ՝ խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։ Խոսքն առաջին հերթին Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, բայց նաև կան այլ երկրներ»,– նշեց նա։
Դիտարկմանը, որ մեր երկրին մեղադրում են, թե զենք գնելով պատրաստվում է ռևանշի և հարձակման, Պապիկյանը պատասխանեց` ՀՀ–ն որևէ երկրի նկատմամբ նկրտում չունի, որևէ տարածքային պահանջ չունի։
«Մեր զինված ուժերի նպատակը և առաքելությունը ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»,– ընդգծեց նա։
Նշենք, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հնդկական ԶԼՄ–ները բազմիցս գրել են Երևանի և Նյու Դելիի միջև ռազմատեխնիկական խոշոր գործարքների մասին։ Ըստ այդ աղբյուրների` Հայաստանը գնել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, տարբեր հրետանային միջոցներ, զենիթահրթիռային համալիրներ։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել պաշտպանական գործարքների մասին հրապարակումները։
Իսկ ըստ ֆրանսիական պաշտոնական աղբյուրների`
Երևանը Փարիզի հետ երեք GM200 ռադիտեղորոշիչ կայանների պատվեր է ստորագրել, և քննարկումներ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։