https://arm.sputniknews.ru/20240202/71844200.html
Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք․Փաշինյան
Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք․Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հարցազրույց է տվել Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը, որի շրջանակում անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին... 02.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-02T09:19+0400
2024-02-02T09:19+0400
2024-02-02T09:30+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/02/71866358_0:0:2042:1148_1920x0_80_0_0_84a83f0f9189a26b5951986f5472b6bd.jpg
Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք․Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հարցազրույց է տվել Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը, որի շրջանակում անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին, Սահմանադրության հնարավոր փոփոխությանը և այլ հարցերի։
Փաշինյանը խոսել է նաև Մայր օրենքում անկախության հռչակագրի առկայության մասին։ «Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք: Հիմա հարց՝ մեր պետական քաղաքականությունն արդյոք պիտի հղվի՞ դրա վրա և արդյոք մեր պետական քաղաքականությունները պե՞տք է այդ ուղերձով առաջնորդվեն և պե՞տք է ելնեն Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա: Սա քաղաքական ընտրության հարց է: Եթե այո, սա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա»,-նշել է Փաշինյանը։
«Ավելին, սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ, որովհետև էլի եմ ասում՝ տնտեսությունը տեսեք ինչ լավ աճում է, հիմա մեր բանակը կուժեղացնենք, և ակնհայտորեն բոլորը տեսնում են, որ մենք բանակի վերափոխման վրա շատ լուրջ ռեսուրսներ ենք ծախսում»,-մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մենք հռչակում ենք, ասում ենք, որ հիմա բանակն ուժեղացնում ենք և գնանք իրագործենք մեր հռչակագրի դրույթները: Եթե մենք այսպես ենք ասում, սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետև մենք հռչակել ենք, որ առնվազն մենք իրենց հետ թեմա ունենք: Երկրորդ պահը՝ այն, ինչ ես ասում եմ, իմ ասած այս խոսույթի զարգացումը և ընկալումը ժողովրդի շրջանում, դա Հայաստանն ուժեղացնելո՞ւ է, թե թուլացնելու է: Միանշանակ Հայաստանն ուժեղացնելու է, որովհետև եթե մենք հենվում ենք այս խոսույթի վրա և սա ընտրում ենք որպես երկարաժամկետ ռազմավարություն, մենք զենք ձեռք բերելիս էլ խնդիր չենք ունենա կամ քիչ խնդիր կունենանք կամ մենք զենք ներմուծելիս էլ քիչ խնդիր կունենանք, որովհետև բոլորը կընկալեն, որ այդ զենքը մենք չենք բերում իր համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հարցազրույց է տվել Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը, որի շրջանակում անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին, Սահմանադրության հնարավոր փոփոխությանը և այլ հարցերի։Փաշինյանը խոսել է նաև Մայր օրենքում անկախության հռչակագրի առկայության մասին։ «Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք: Հիմա հարց՝ մեր պետական քաղաքականությունն արդյոք պիտի հղվի՞ դրա վրա և արդյոք մեր պետական քաղաքականությունները պե՞տք է այդ ուղերձով առաջնորդվեն և պե՞տք է ելնեն Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա: Սա քաղաքական ընտրության հարց է: Եթե այո, սա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա»,-նշել է Փաշինյանը։«Ավելին, սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ, որովհետև էլի եմ ասում՝ տնտեսությունը տեսեք ինչ լավ աճում է, հիմա մեր բանակը կուժեղացնենք, և ակնհայտորեն բոլորը տեսնում են, որ մենք բանակի վերափոխման վրա շատ լուրջ ռեսուրսներ ենք ծախսում»,-մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ մենք հռչակում ենք, ասում ենք, որ հիմա բանակն ուժեղացնում ենք և գնանք իրագործենք մեր հռչակագրի դրույթները: Եթե մենք այսպես ենք ասում, սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետև մենք հռչակել ենք, որ առնվազն մենք իրենց հետ թեմա ունենք: Երկրորդ պահը՝ այն, ինչ ես ասում եմ, իմ ասած այս խոսույթի զարգացումը և ընկալումը ժողովրդի շրջանում, դա Հայաստանն ուժեղացնելո՞ւ է, թե թուլացնելու է: Միանշանակ Հայաստանն ուժեղացնելու է, որովհետև եթե մենք հենվում ենք այս խոսույթի վրա և սա ընտրում ենք որպես երկարաժամկետ ռազմավարություն, մենք զենք ձեռք բերելիս էլ խնդիր չենք ունենա կամ քիչ խնդիր կունենանք կամ մենք զենք ներմուծելիս էլ քիչ խնդիր կունենանք, որովհետև բոլորը կընկալեն, որ այդ զենքը մենք չենք բերում իր համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/02/71866358_99:0:1754:1241_1920x0_80_0_0_addc4b10b5cbad6a359c155d5ea608ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио