https://arm.sputniknews.ru/20240201/vorvogman-hamakargy-partqeri-tak-tshrrum-e-pashinjany-khndri-lutsum-arajarkec-71818422.html
«Ոռոգման համակարգը պարտքերի տակ ճռռում է»․ Փաշինյանը խնդրի լուծում առաջարկեց
«Ոռոգման համակարգը պարտքերի տակ ճռռում է»․ Փաշինյանը խնդրի լուծում առաջարկեց
Sputnik Արմենիա
Վարչապետն առաջարկում է արևային վահանակներ տեղադրել և ամբողջ տնտեսությունը վերակառուցել ու վերակազմակերպել այդ տրամաբանությամբ։ 01.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-01T12:47+0400
2024-02-01T12:47+0400
2024-02-01T12:48+0400
հայաստան
ոռոգում
ոռոգման ջուր
նիկոլ փաշինյան
էլեկտրաէներգիա
պարտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/08/28930813_0:0:1600:901_1920x0_80_0_0_cbcb6913d7f74df07824771370208eb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ Հայաստանը մեծ խնդիրներ ունի ջրի ոլորտում։ Այսօր կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ այս ոլորտում կառավարությունն էլ շատ հետևողական չի եղել իր անելիքների հարցում։«Մենք էլ շատ բացթողումներ ունենք։ Ուզում եմ, որ մեր ընկալումները փոխենք։ 2024 թ․-ի համար մեր մտածածն էն պետք է չլինի, որ «վայ, նենց անենք, որ ջուրը չթանկանա»։ Մեր մտածածը պետք է լինի՝ «վայ, նենց անենք, որ մարդիկ ջուր ունենան՝ շուրջօրյա և ոռոգման։ Մենք ասում ենք՝ տեսեք, թե ինչ լավ կառավարություն ենք, ջրի գինը չենք բարձրացնում։ Ջրի գինը չենք բարձրացնում, բայց հասանելիությունն ու որակն էլ չենք բարձրացնում»,- ասաց Փաշինյանը։Լուրջ կազմակերպությունները չեն ցանկանում աշխատել կառավարության հետ. ՓաշինյանԸստ նրա՝ ջրի վերաբերյալ ընկալումները մարդկանց մոտ էլ պետք է փոխվեն։ Մարդիկ պետք է հասկանան՝ գումար են վճարում ոչ թե ջրի, այլ դրա օգտագործման և որակի համար։ Եթե մարդիկ պատրաստ են գնալ և 25 կմ հեռու սարից ջուր բերել, ապա այն անվճար է։ Պետությունը գումար է ուզում այդ ջուրը քաղաքացու տուն հասցնելու և դրա որակն ապահովելու համար, քանի որ ջուրը համաճարակային մեծ ռիսկեր ունի։Կառավարության ղեկավարը նաև հիշեցրեց՝ ոռոգման հարցում էլ մեծ խնդիրներ կան։«Համակարգն էլեկտրաէներգիայի պարտքերի տակ ճռռում ա։ Արդյունաբերական հոսանքով միլիարդավոր դրամների ջուր է մղվում»,- նշեց վարչապետը։Ըստ նրա՝ կարելի է արևային վահանակներ տեղադրել և ամբողջ տնտեսությունը վերակառուցել ու վերակազմակերպել այդ տրամաբանությամբ։ Արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինն էլ կնվազի։«Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել». Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/08/28930813_179:0:1600:1066_1920x0_80_0_0_06dcfad557435ff4f500e2fec556c9b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ոռոգում, ոռոգման ջուր, նիկոլ փաշինյան, էլեկտրաէներգիա, պարտք
հայաստան, ոռոգում, ոռոգման ջուր, նիկոլ փաշինյան, էլեկտրաէներգիա, պարտք
«Ոռոգման համակարգը պարտքերի տակ ճռռում է»․ Փաշինյանը խնդրի լուծում առաջարկեց
12:47 01.02.2024 (Թարմացված է: 12:48 01.02.2024) Վարչապետն առաջարկում է արևային վահանակներ տեղադրել և ամբողջ տնտեսությունը վերակառուցել ու վերակազմակերպել այդ տրամաբանությամբ։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ Հայաստանը մեծ խնդիրներ ունի ջրի ոլորտում։ Այսօր կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս ոլորտում կառավարությունն էլ շատ հետևողական չի եղել իր անելիքների հարցում։
«Մենք էլ շատ բացթողումներ ունենք։ Ուզում եմ, որ մեր ընկալումները փոխենք։ 2024 թ․-ի համար մեր մտածածն էն պետք է չլինի, որ «վայ, նենց անենք, որ ջուրը չթանկանա»։ Մեր մտածածը պետք է լինի՝ «վայ, նենց անենք, որ մարդիկ ջուր ունենան՝ շուրջօրյա և ոռոգման։ Մենք ասում ենք՝ տեսեք, թե ինչ լավ կառավարություն ենք, ջրի գինը չենք բարձրացնում։ Ջրի գինը չենք բարձրացնում, բայց հասանելիությունն ու որակն էլ չենք բարձրացնում»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ ջրի վերաբերյալ ընկալումները մարդկանց մոտ էլ պետք է փոխվեն։ Մարդիկ պետք է հասկանան՝ գումար են վճարում ոչ թե ջրի, այլ դրա օգտագործման և որակի համար։ Եթե մարդիկ պատրաստ են գնալ և 25 կմ հեռու սարից ջուր բերել, ապա այն անվճար է։ Պետությունը գումար է ուզում այդ ջուրը քաղաքացու տուն հասցնելու և դրա որակն ապահովելու համար, քանի որ ջուրը համաճարակային մեծ ռիսկեր ունի։
Կառավարության ղեկավարը նաև հիշեցրեց՝ ոռոգման հարցում էլ մեծ խնդիրներ կան։
«Համակարգն էլեկտրաէներգիայի պարտքերի տակ ճռռում ա։ Արդյունաբերական հոսանքով միլիարդավոր դրամների ջուր է մղվում»,- նշեց վարչապետը։
Ըստ նրա՝ կարելի է արևային վահանակներ տեղադրել և ամբողջ տնտեսությունը վերակառուցել ու վերակազմակերպել այդ տրամաբանությամբ։ Արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինն էլ կնվազի։