https://arm.sputniknews.ru/20240201/rusakan-arvesti-tangaranum-nshel-en-himnadri-125-ev-tangarani-bacman-40-amjaknery-71842174.html
Ռուսական արվեստի թանգարանում նշել են հիմնադրի 125 և թանգարանի բացման 40-ամյակները
Ռուսական արվեստի թանգարանում նշել են հիմնադրի 125 և թանգարանի բացման 40-ամյակները
Sputnik Արմենիա
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ–ում Ռուսաստանի և Բելառուսի դեսպանները։ 01.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-01T23:15+0400
2024-02-01T23:15+0400
2024-02-01T23:15+0400
սերգեյ կոպիրկին
հայաստանում ռուսական դասարաններ
ռուսական գրքի տուն
թանգարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/01/71840158_0:84:1600:984_1920x0_80_0_0_49bcac2bc8560da9d2c8e554b6751718.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Երևանի Ռուսական արվեստի թանգարանում նշվել է հիմնադրի, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի 125-ամյակը և պատկերասրահի բացման 40-ամյակը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Ռուսական տան մամուլի ծառայությունը։Միջոցառմանը ցուցադրվել է 1980 թվականին նկարահանված «Հոգու թելադրանքով» վավերագրական ֆիլմը: Ֆիլմում Արամ Աբրահամյանն էր՝ բժիշկ-պրոֆեսորը, Սոցիալիստական աշխատանքի հերոսը, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիրը տնային պարզ միջավայրում, որն առանձնահատուկ շունչ է հաղորդել երեկոյին:«Պրոֆեսորը արվեստը գնահատող մարդ էր, մասնավորապես արծաթե դարաշրջանի ռուս ավանգարդ նկարիչների ստեղծագործությունները: Նա հավաքել է հսկայական հավաքածու և կյանքի վերջին տարիներին այն կտակել իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին։ Այսպիսով, 1984 թվականին Երևանում բացվել է Ռուսական արվեստի թանգարանը, որը գործում է մինչ օրս»,- ասված է հաղորդագրությունում։Այսօր թանգարանի հավաքածուն ներառում է ռուս նկարիչների ավելի քան 350 աշխատանք, որոնք ներկայացված են գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի գործերով: Պատկերասրահը ղեկավարում է Մարինե Մկրտչյանը: Նա ասում է, որ թանգարանը Ռուսական արվեստի փոքրիկ, բայց հարուստ կղզյակ է ՀՀ մայրաքաղաքի սրտում:Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ–ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի, Երևանում Ռուսական գրքի տան, Մոսկվայի տան և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/01/71840158_89:0:1512:1067_1920x0_80_0_0_064c12c139ea05d6c7a7dbb04403d08d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, հայաստանում ռուսական դասարաններ, ռուսական գրքի տուն, թանգարան
սերգեյ կոպիրկին, հայաստանում ռուսական դասարաններ, ռուսական գրքի տուն, թանգարան
Ռուսական արվեստի թանգարանում նշել են հիմնադրի 125 և թանգարանի բացման 40-ամյակները
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ–ում Ռուսաստանի և Բելառուսի դեսպանները։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Երևանի Ռուսական արվեստի թանգարանում նշվել է հիմնադրի, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի 125-ամյակը և պատկերասրահի բացման 40-ամյակը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Ռուսական տան մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը ցուցադրվել է 1980 թվականին նկարահանված «Հոգու թելադրանքով» վավերագրական ֆիլմը: Ֆիլմում Արամ Աբրահամյանն էր՝ բժիշկ-պրոֆեսորը, Սոցիալիստական աշխատանքի հերոսը, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիրը տնային պարզ միջավայրում, որն առանձնահատուկ շունչ է հաղորդել երեկոյին:
«Պրոֆեսորը արվեստը գնահատող մարդ էր, մասնավորապես արծաթե դարաշրջանի ռուս ավանգարդ նկարիչների ստեղծագործությունները: Նա հավաքել է հսկայական հավաքածու և կյանքի վերջին տարիներին այն կտակել իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին։ Այսպիսով, 1984 թվականին Երևանում բացվել է Ռուսական արվեստի թանգարանը, որը գործում է մինչ օրս»,- ասված է հաղորդագրությունում։
Այսօր թանգարանի հավաքածուն ներառում է ռուս նկարիչների ավելի քան 350 աշխատանք, որոնք ներկայացված են գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի գործերով: Պատկերասրահը ղեկավարում է Մարինե Մկրտչյանը: Նա ասում է, որ թանգարանը Ռուսական արվեստի փոքրիկ, բայց հարուստ կղզյակ է ՀՀ մայրաքաղաքի սրտում:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ–ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի, Երևանում Ռուսական գրքի տան, Մոսկվայի տան և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: