https://arm.sputniknews.ru/20240201/qp-akan-patgamavvor-gagik-melqvonjani-vordin-azatvel-e-pashtvonic-71807497.html
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին ազատվել է ՔԿՀ–ի պետի պաշտոնից
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին ազատվել է ՔԿՀ–ի պետի պաշտոնից
Sputnik Արմենիա
Ըստ լրատվամիջոցների` Մելքոնյանի անձի շուրջ անվստահություն է ձևավորվել դեռևս անցած տարվանից։ 01.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-01T11:21+0400
2024-02-01T11:21+0400
2024-02-01T11:25+0400
հայաստան
պաշտոն
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45423211_0:83:1600:983_1920x0_80_0_0_65201dd7ad098e15a20669c9774523db.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին` «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանը, ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։Նշվում է, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նրան պաշտոնից ազատել է` հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի առաջարկությունն ու Արման Մելքոնյանի դիմումը։«Հրապարակ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ Մելքոնյանի անձի շուրջ անվստահություն է ձևավորվել դեռևս անցած տարվանից։ Դա կապված էր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ, երբ ԱԱԾ մեկուսարանից Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին տանելու ճանապարհին Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մոր հետ, հետո շարունակել ճանապարհը: Ըստ լուրերի` ՔԿ ծառայողները կապ են հաստատել վերադասի հետ, որը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն, տեսակցի տարեց մոր հետ՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա:Նշվում էր, որ դեպքի հաջորդ օրը թերթերից մեկում հրապարակվել է այդ տեղեկությունը, որն էլ ճակատագրական է եղել Մելքոնյանի համար։Մելքոնյանը պաշտոնը զբաղեցնում էր 2023թ. մարտի 29-ից։ Մինչ այդ նա «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետն էր։7 անձ է ձերբակալվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության խուզարկությունից հետո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45423211_90:0:1510:1065_1920x0_80_0_0_d08a65b48cfd1c6089acde7187ea3903.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պաշտոն, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
հայաստան, պաշտոն, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին ազատվել է ՔԿՀ–ի պետի պաշտոնից
11:21 01.02.2024 (Թարմացված է: 11:25 01.02.2024) Ըստ լրատվամիջոցների` Մելքոնյանի անձի շուրջ անվստահություն է ձևավորվել դեռևս անցած տարվանից։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին` «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանը, ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արդարադատության նախարարությունը։
Նշվում է, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նրան պաշտոնից ազատել է` հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի առաջարկությունն ու Արման Մելքոնյանի դիմումը։
«Հրապարակ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ Մելքոնյանի անձի շուրջ անվստահություն է ձևավորվել դեռևս անցած տարվանից։ Դա կապված էր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ, երբ ԱԱԾ մեկուսարանից Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին տանելու ճանապարհին Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մոր հետ, հետո շարունակել ճանապարհը: Ըստ լուրերի` ՔԿ ծառայողները կապ են հաստատել վերադասի հետ, որը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն, տեսակցի տարեց մոր հետ՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա:
Նշվում էր, որ դեպքի հաջորդ օրը թերթերից մեկում հրապարակվել է այդ տեղեկությունը, որն էլ ճակատագրական է եղել Մելքոնյանի համար։
Մելքոնյանը պաշտոնը զբաղեցնում էր 2023թ. մարտի 29-ից։ Մինչ այդ նա «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետն էր։