https://arm.sputniknews.ru/20240201/pasharvats-leningradi-erekhanerin-nvirvats-hushardzany-pghtsats-qaghaqacun-meghadranq-e-arajadrvel-71813452.html
Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել
Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել
Sputnik Արմենիա
Երևանի բնակիչը մեղադրվում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված գործողությունների համար։ 01.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-01T12:02+0400
2024-02-01T12:02+0400
2024-02-01T12:03+0400
հայաստան
մեղադրանք
պաշարված լենինգրադի երեխաները
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ խուլիգանություն կատարած Սամվել Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։Երևան քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։Հիշեցնենք` հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը Երևանում` պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ, պոկել և տրորել է ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները և Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով տեսանյութը հրապարակել «Tik Tok» սոցիալական ցանցում։ Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մեղադրանք, պաշարված լենինգրադի երեխաները
հայաստան, մեղադրանք, պաշարված լենինգրադի երեխաները
Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել
12:02 01.02.2024 (Թարմացված է: 12:03 01.02.2024) Երևանի բնակիչը մեղադրվում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված գործողությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ խուլիգանություն կատարած Սամվել Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Երևան քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։
Հիշեցնենք` հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը Երևանում` պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ,
պոկել և տրորել է ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները և Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով տեսանյութը հրապարակել «Tik Tok» սոցիալական ցանցում։ Փաստի առնչությամբ
քրեական գործ է հարուցվել։