https://arm.sputniknews.ru/20240201/lurj-kazmakerputjunnery-chen-cankanum-ashkhatel-karavarutjan-het-pashinjan-71813206.html
Լուրջ կազմակերպությունները չեն ցանկանում աշխատել կառավարության հետ. Փաշինյան
Լուրջ կազմակերպությունները չեն ցանկանում աշխատել կառավարության հետ. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` խնդիրը չափից ավելի խիստ վերահսկողությունն է, որի արդյունքում շատ կազմակերպություններ խուսափում են ՀՀ կառավարության հետ... 01.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-01T11:58+0400
2024-02-01T11:58+0400
2024-02-01T12:34+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1427/58/14275830_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f7b0e44a1e16a5fce5639097d5c9093.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ Կա միտում, որ լուրջ կազմակերպությունները, որոնց հետ ՀՀ կառավարությունը կցանկանար համագործակցել, շատ հաճախ խուսափում են գործադիր մարմնի հետ գործ ունենալուց։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ըստ նրա` միշտ չէ, որ գնումների գործընթացները համապատասխանում են ժամանակակից գործելակարգերին կամ ժամանակակից բիզնես հարաբերություններին։ Վարչապետի խոսքով` ՀՀ կառավարությունը նաև քիչ ՕԳԳ պարունակող գործողություններ է երբեմն անում, ու համակարգն այսպիսով անիմաստ լարվում է։«Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել». ՓաշինյանՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան իր հերթին նշեց, որ այդ նպատակով 2024թ. նախատեսել են «Գնումների մասին» ՀՀ նոր օրենք, որը ֆունդամենտալ առումով կտարբերվի նախորդից, քանի որ հին օրենքը սկսել է չհամապատասխանել նոր իրողություններին, ինչպես նաև վերջին շրջանում իրականացվող լայնամասշտաբ գնումների ծավալին։«Բաջանաղի անունով մասնակցում են մեր մրցույթներին». Սանոսյանը դժգոհեց պետգնումներից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1427/58/14275830_67:0:1487:1065_1920x0_80_0_0_15ca2aec440ab92990678bdc88e15911.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն
հայաստան, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն
Լուրջ կազմակերպությունները չեն ցանկանում աշխատել կառավարության հետ. Փաշինյան
11:58 01.02.2024 (Թարմացված է: 12:34 01.02.2024) ՀՀ վարչապետի խոսքով` խնդիրը չափից ավելի խիստ վերահսկողությունն է, որի արդյունքում շատ կազմակերպություններ խուսափում են ՀՀ կառավարության հետ համագործակցությունից։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ Կա միտում, որ լուրջ կազմակերպությունները, որոնց հետ ՀՀ կառավարությունը կցանկանար համագործակցել, շատ հաճախ խուսափում են գործադիր մարմնի հետ գործ ունենալուց։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեզ հաճախ մեղադրում են, թե երբ փողը տալիս եք, հետո քարն ու փայտը առնում, ընկնում եք մեր հետևից, չենք ուզում։ Մյուս կողմից էլ մենք չենք ուզում, որ չարաշահումներ լինեն։ Այս դիլեմաները պետք է օրենքի ճկունություններով ապահովենք, որ մենք ու ընկերությունները միմյանց հետ հաճույքով աշխատենք։ Հիմա մենք տհաճությամբ ենք աշխատում, քանի որ բոլորը բոլորին ամեն ինչի մեջ կասկածում են, ու մի երկու տեղ էլ, երբ այդ կասկածներն առարկայանում են, ամբողջ դաշտը քայքայվում է։ Մեզ այս երկու ծայրահեղություններից ոչ մեկն էլ ձեռնտու չէ»,– հայտարարեց նա։
Ըստ նրա` միշտ չէ, որ գնումների գործընթացները համապատասխանում են ժամանակակից գործելակարգերին կամ ժամանակակից բիզնես հարաբերություններին։ Վարչապետի խոսքով` ՀՀ կառավարությունը նաև քիչ ՕԳԳ պարունակող գործողություններ է երբեմն անում, ու համակարգն այսպիսով անիմաստ լարվում է։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան իր հերթին նշեց, որ այդ նպատակով 2024թ. նախատեսել են «Գնումների մասին» ՀՀ նոր օրենք, որը ֆունդամենտալ առումով կտարբերվի նախորդից, քանի որ հին օրենքը սկսել է չհամապատասխանել նոր իրողություններին, ինչպես նաև վերջին շրջանում իրականացվող լայնամասշտաբ գնումների ծավալին։