https://arm.sputniknews.ru/20240201/iranic-matenadaranin-en-tramadrel-erklezu-ereq-dzeragir-dranq-kusumnasirven-71841586.html
Իրանից Մատենադարանին են տրամադրել երկլեզու երեք ձեռագիր. դրանք կուսումնասիրվեն
Իրանից Մատենադարանին են տրամադրել երկլեզու երեք ձեռագիր. դրանք կուսումնասիրվեն
Sputnik Արմենիա
Հայ-իրանական գիտահետազոտական և հրատարակչական համագործակցությունն է քննարկվել Թեհրանում։ 01.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-01T22:30+0400
2024-02-01T22:30+0400
2024-02-01T22:48+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
մատենադարան
արա խզմալյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/01/71840734_0:131:1280:851_1920x0_80_0_0_dc1e51870be31a6c83432fc5d42bae2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Իրան այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Թեհրանում Գրավոր ժառանգության ուսումնասիրման և հրատարակման գիտահետազոտական կենտրոնի ղեկավարության հետ, հայտնում են Մատենադարանից:Քննարկումների ընթացքում կողմերը կարևորել են հայ-իրանական գրավոր ժառանգության ուսումնասիրման գործում համատեղ իրականացվող աշխատանքները խորացնելու անհրաժեշտությունը:Որպես առաջին քայլ ընտրվել և թվային տարբերակով տրամադրվել են կենտրոնում պահվող երկլեզու (հայերեն և պարսկերեն) երեք ձեռագիր, որոնք առաջիկա ամիսներին կուսումնասիրեն Մատենադարանի աշխատակիցները:Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հրավերով՝ կենտրոնի տնօրեն, անվանի գիտնական դոկտոր Ակբար Իրանին կժամանի Հայաստան՝ մասնակցելու մարտի 21-22-ին Մատենադարանում կայանալիք «Պատկերի պոեզիան» միջազգային գիտաժողովին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/01/71840734_0:11:1280:971_1920x0_80_0_0_65d3cf8de5b9cbf5d041eecde19ed5e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, մատենադարան, արա խզմալյան
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, մատենադարան, արա խզմալյան
Իրանից Մատենադարանին են տրամադրել երկլեզու երեք ձեռագիր. դրանք կուսումնասիրվեն
22:30 01.02.2024 (Թարմացված է: 22:48 01.02.2024) Հայ-իրանական գիտահետազոտական և հրատարակչական համագործակցությունն է քննարկվել Թեհրանում։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Իրան այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Թեհրանում Գրավոր ժառանգության ուսումնասիրման և հրատարակման գիտահետազոտական կենտրոնի ղեկավարության հետ,
հայտնում են Մատենադարանից:
Քննարկումների ընթացքում կողմերը կարևորել են հայ-իրանական գրավոր ժառանգության ուսումնասիրման գործում համատեղ իրականացվող աշխատանքները խորացնելու անհրաժեշտությունը:
Որպես առաջին քայլ ընտրվել և թվային տարբերակով տրամադրվել են կենտրոնում պահվող երկլեզու (հայերեն և պարսկերեն) երեք ձեռագիր, որոնք առաջիկա ամիսներին կուսումնասիրեն Մատենադարանի աշխատակիցները:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հրավերով՝ կենտրոնի տնօրեն, անվանի գիտնական դոկտոր Ակբար Իրանին կժամանի Հայաստան՝ մասնակցելու մարտի 21-22-ին Մատենադարանում կայանալիք «Պատկերի պոեզիան» միջազգային գիտաժողովին: