00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կարող են մուլտֆիլմերն օգնել կոռուպցիայի դեմ պայքարում. փորձագետը լուծումներ է նշում

© SputnikՄարատ Ատովմյան
Մարատ Ատովմյան - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2024
Բաժանորդագրվել
Վերջին շրջանում բացահայտված կոռուպցիոն աղմկոտ դեպքերը իրավասու մարմիններին և փորձագետներին ստիպում են պայքարի նոր մեխանիզմներ գտնել ու լուծումներ առաջարկել։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ Կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում ոչ միայն թերի է, այլև համակարգային բնույթ չի կրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հակակոռուպցիոն հարցերի փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանը` անդրադառնալով վերջին աղմկահարույց դեպքերին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատվել է Անի Իսպիրյանը: Ըստ ԶԼՄ–ների` նա և պաշտոնից ազատված այլ պաշտոնյաներն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել չարաշահումների կամ կոռուպցիոն գործարքների հետ կապված վարույթներով, գործով անցնում է նաև նախարար Վահան Քերոբյանը:
«Մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է զուգահեռաբար իրականացվի մի քանի ուղղությամբ` հակակոռուպցիոն կրթություն, քարոզչություն, կանխարգելման մեխանիզմներ և բացահայտում` զուգորդված պատժիչ գործողություններով։ Եթե այս քայլերն իրականացվեն, ապա մի քանի տարի անց շոշափելի արդյունքներ կունենանք»,– ընդգծեց փաստաբանը։
Ըստ նրա` ցավոք, մեզ մոտ հիմնական շեշտադրումը դրվում է բացահայտման վրա, իսկ մնացած մեխանիզմները շատ թերի են գործում, որը բերում է նրան, որ համակարգը սկսում է ոչ ամբողջական գործել։
«Լավ է, որ աղմկահարույց գործերը բացահայտվում են, սակայն մենք թափանցիկության ու հաշվետվողականության խնդիր ունենք. մի գործ բացահայտվում է, հանրությանը տեղեկացվում է, մեծ աղմուկ է բարձրանում, սակայն անհայտ է մնում` այդ գործերն ինչ ընթացք ունեցան։ Արդյունք ունենալու համար պետք է հիմնական շեշտադրումն արվի կրթության և քարոզչության վրա, որպեսզի չստեղծեն կամ բացառվեն կոռուպցիոն դեպքերը հատկապես պետական հատվածում»,– կարծիք հայտնեց Ատովմյանը։
Այն դիտարկմանը, որ պետական համակարգում աշխատավարձերի բարձրացումը կարող էր կոռուպցիայի կանխարգելման համար հիմք հանդիսանալ, Ատովմյանը, վկայակոչելով միջազգային փորձը, պատասխանեց, որ դա հիմնականում չաշխատող մեխանիզմ է։
«ՄԵզ ներքին վերահսկողական մեխանիզմներ են անհրաժեշտ, որոնք այսօր կամ չկան, կամ շատ թույլ են աշխատում։ Շատ թույլ է աշխատում նաև հասարակական վերահսկողությունը։ Այսինքն, գործ ունենք համակարգային խնդրի հետ»,– ընդգծեց նա։
Իր սեփական փորձից Ատովմյանը բազմաթիվ օրինակներ հիշեց, երբ իրականությունն ու այն, ինչի մասին երբեմն պաթետիկ հայտարարություններ են արվում, միմյանց հակասում են։
Սասուն Խաչատրյանը խոստանում է 2024թ բացահայտել մեծ քանակի` շուրջ 2200 կոռուպցիոն նոր դեպք
«Այս առումով մենթալիտետի խնդիր ունենք. մեր հասարակության մեջ կա մի հատված, որ հակված է իր խնդիրները լուծել միայն կոռուպցիոն մեխանիզմներով։ Այսինքն, տեսականորեն իրենք կողմ են, որ ամեն ինչ լինի արդար, օրենքով, սակայն երբ խնդիրն անձամբ իրենց շահին է դիպչում, այստեղ տրամագծորեն լրիվ այլ մոտեցում են ցուցաբերում»,– նկատեց նա։
Հակակոռուպցիոն հարցերի փորձագետն առաջարկում է կոռուպցիայի դեմ պայքարը սկսել վաղ մանկությունից, օրինակ` մուլտֆիլմերի միջոցով։
«Պարտադիր չէ, օրինակ` մուլտֆիլմերում ուղիղ օգտագործել կոռուպցիա բառը, քանի որ երեխան չի հասկանա, այլ խաղերի կամ տեսապատկերների միջոցով վաղ մանկությունից մարդու մոտ ձևավորել ազնիվ քաղաքացու կերպարը։ Այս մշակույթն ապա փոխանցել դպրոց` ավելի խորացված, դիսցիպլինար կրթության դասավանդմամբ»,– նշեց Ատովմյանը։
Խնդրին ամբողջական լուծում տալու համար նա առաջարկում է նաև զուգահեռ վերապատրաստումներ և բարեվարքության կանոններ ուսուցանել պետական հատվածի իրավասու ներկայացուցիչների հետ։
Լրահոս
0