https://arm.sputniknews.ru/20240201/eatm-um-gjughmterq-artadrvoghneri-sahmanats-gnern-atshel-en-tvjalner-71834748.html
ԵԱՏՄ-ում գյուղմթերք արտադրողների սահմանած գներն աճել են․ տվյալներ
ԵԱՏՄ-ում գյուղմթերք արտադրողների սահմանած գներն աճել են․ տվյալներ
Sputnik Արմենիա
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ երկրներում գյուղատնտեսական արտադրանք արտադրողների սահմանած գների մասին տեղեկատվությունը: 01.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-01T19:10+0400
2024-02-01T19:10+0400
2024-02-01T20:26+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
գներ
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում գյուղատնտեսական մթերք արտադրողների սահմանած գները 2023 թվականի դեկտեմբերին, 2022 թվականի դեկտեմբերի համեմատ, աճել են 6%-ով։ Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։Նշվում է, որ նշված ժամանակահատվածում բուսաբուծության արտադրանքի գներն աճել են 0.3%-ով, անասնաբուծական արտադրանքների դեպքում՝ 10%-ով:Գյուղմթերք արտադրողների սահմանած գների նվազում է նկատվել Բելառուսում (5,4%-ով), Ղազախստանում (4,7%-ով) և Հայաստանում (3,4%-ով): Միաժամանակ գների աճ է գրանցվել Ռուսաստանում (9,2%-ով) և Ղրղզստանում (2,2%-ով)։Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, գներ, ինֆոգրաֆիկա, инфографика
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, գներ, ինֆոգրաֆիկա, инфографика
ԵԱՏՄ-ում գյուղմթերք արտադրողների սահմանած գներն աճել են․ տվյալներ
19:10 01.02.2024 (Թարմացված է: 20:26 01.02.2024) Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ երկրներում գյուղատնտեսական արտադրանք արտադրողների սահմանած գների մասին տեղեկատվությունը:
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում գյուղատնտեսական մթերք արտադրողների սահմանած գները 2023 թվականի դեկտեմբերին, 2022 թվականի դեկտեմբերի համեմատ, աճել են 6%-ով։ Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։
Նշվում է, որ նշված ժամանակահատվածում բուսաբուծության արտադրանքի գներն աճել են 0.3%-ով, անասնաբուծական արտադրանքների դեպքում՝ 10%-ով:
Գյուղմթերք արտադրողների սահմանած գների նվազում է նկատվել Բելառուսում (5,4%-ով), Ղազախստանում (4,7%-ով) և Հայաստանում (3,4%-ով): Միաժամանակ գների աճ է գրանցվել Ռուսաստանում (9,2%-ով) և Ղրղզստանում (2,2%-ով)։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: