00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անգամ այս ձերբակալություններով վարչապետի վարկանիշը չի բարձրանա․ Բադալյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը ասուլիսին
Նիկոլ Փաշինյանը ասուլիսին - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2024
Նիկոլ Փաշինյանը ասուլիսին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իշխանությունների համար կոռուպցիայի դեմ պայքարը անհրաժեշտության դեպքում դառնում է նաև գործիք՝ իշխանական թիմում «թիվ մեկ ջութակ» դառնալ ցանկացողի դեմ գործընթաց սկսելու համար։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ 2020 թվականից հետո Հայաստանում իշխանություններն ամբողջովին դադարեցրել են կոռուպցիայի դեմ պայքարը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նա հիշեցրեց՝ «Թրանսփերենսի Ինթերնեշնլը» օրեր առաջ հրապարակեց իր հերթական զեկույցը, որում նաև դա էր արձանագրված։
2018 թվականին իշխանափոխությունից հետո սկսվել էր ակտիվ պայքար կոռուպցիայի դեմ, սակայն դա տևեց մոտ 2 տարի։
«Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել». Փաշինյան
«Սկզբնական շրջանում, երբ եկել էին, կար ոգևորություն, որով պայքարում էին նախկինների դեմ՝ որպես կոռումպացված ռեժիմի և այլն, սակայն 2020-ից հետո իրականությունը փոխվեց, արդեն Արցախի հարց կար, հասարակության կողմից որոշակի դիմադրություն, հատկապես՝ ընդդիմության կողմից տվյալ բնագավառում չկար, 2021-ին հաջողվեց կրկին գալ իշխանության։ Դա իրենց տվեց այն երաշխիքը, որ կարող են անպատիժ մնալ՝ ամեն ինչ անելով»,- նշեց Բադալյանը։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ բազմաթիվ գործոններ նպաստեցին, որ Հայաստանում կոռուպցիան մնա գրեթե նույն մակարդակի վրա, ինչ մինչև 2018 թվականն էր։ Նախ՝ Հայաստանում ձևավորվել է ոչ ժողովրդավար, ավտորիտար կառավարման համակարգ, որտեղ փոխադարձ վերահսկողության ինստիտուտների գործունեության սկզբունքը դարձել է թիվ մեկ իշխանավորին դուր գալը։ Պարգևավճարներն էլ դարձել են կոռուպցիայի թաքնված տեսակ։
«Երբ իշխանության համար թիվ մեկ խնդիրը դառնում է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարը, այլ իր սեփական իշխանությունը պահպանելը, նման պայմաններում կա՛մ կոռուպցիայի դեմ պայքարի վրա աչք են փակում, կա՛մ այն մղվում է ետին պլան։ Որոշ դեպքերում միտումնավոր են աչքերը փակում, որ անհրաժեշտության դեպքում, եթե իշխանական թիմում որևէ մեկը փորձի իշխանության թիվ մեկ ջութակը դառնալու քաղաքականություն իրականացնել, նրա դեմ հակակոռուպցիոն գործընթաց իրականացվի»,- նշում է քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք վերջին աղմկահարույց ձերբակալությունները չեն օգնի բարձրացնել վարչապետի սրընթաց ընկնող վարկանիշը, Բադալյանը նշեց՝ դժվար թե։ Նախ՝ ձերբակալված անձինք ծանոթ չեն հանրության լայն շրջանակներին, փոխնախարարի անունը մարդկանց հայտնի էլ չէ։ Բացի այդ, ըստ քաղտեխնոլոգի, վարչապետի վարկանիշի ընկնելու գլխավոր պատճառը ոչ թե կոռուպցիայի դեմ տապալված պայքարն է, այլ անվտանգային հարցերը, Արցախի կորուստը և այլն։
Ինչ վերաբերում է Արևմուտքի մոտ այս քայլով վարկանիշը բարձրացնելուն՝ Բադալյանի կարծիքով՝ իշխանությունը նման խնդիր չունի էլ։
«Հայաստանի իշխանությունն Արևմուտքի կողմից նշանակված խամաճիկային կառավարումն է, Արևմուտքին բնավ չի հետաքրքրում՝ դու կոռուպցիայի դեմ պայքարում ես, թե ոչ, քանի դեռ իր ծրագրերն ես իրականացնում»,- ասաց Բադալյանը։
ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ–ին արդարադատության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում. Նեֆյու
Ի վերջո, այս իրավիճակում որ լսարանին են ուղղված այս ձերբակալությունները։ Բադալյանի կարծիքով՝ այս ամենի լսարանն իր ընտրազանգվածն է, որին փոքր չափաբաժիններով սնուցում են։ Վերջին շրջանում տարբեր բացասական գործոններ՝ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրք, Սահմանադրության ադրբեջանական տարբերակ և այլն, թուլացնում են դիրքերը նույնիսկ այդ ընտրազանգվածի մոտ։ Նման քայլերով փորձում են գոնե մի քիչ չեզոքացնել այլ գործոնների թողած ազդեցությունը։
Լրահոս
0