00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևը հոխորտում է` ամեն ինչ իրենն է, Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զիջել. Արծվիկ Մինասյան

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2024
Արծվիկ Մինասյան
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամաորի համոզմամբ` ակնհայտ է, որ ՀՀ–ն` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իրականցնում է զիջման, հանձնվելու քաղաքականություն` կեղծ խաղաղասիրական կոնցեպտի ներքո։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ ՀՀ իշխանությունները պատրաստ են բառացիորեն ամեն ինչ զիջել Ադրբեջանին։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ 2023թ․ դեկտեմբերին ՀՀ կառավարությունը ընդունել է մի որոշում, որտեղ նշված չէ, թե հայկական կողմը ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների գործունեության ժամանակ։
«Ավելին, սևով սպիտակի վրա նշված է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ընդունում են այդ փաստաթուղթը, որը, որպես այդպիսին, աշխատակարգ էլ չէ։ Մինչդեռ սկզբունքները պետք է արտացոլված լինեն փաստաթղթում և բխեն միջազգային լավագույն փորձից, որը արտացոլված է ԵԱՀԿ փաստաթղթում։ Ալիևը հոխորտում է, թե այն, ինչ իր տիրապետության տակ է, իրենն է, ու մնացածներն էլ պետք է տանք, իսկ հայկական կողմը տալիս է զրո արձագանք։ Ավելին` ՀՀ իշխանությունները պատրաստ են բառացիորեն ամեն ինչ զիջել` անկլավներից սկսած մինչև պետականության հիմքերը խարխլելով»,– ընդգծեց Մինասյանը։
Ըստ նրա` եթե ՀՀ կառավարությունը 2023 թ. դեկտեմբերին ընդունում է նման որոշում, որը, ըստ էության, միջազգային համաձայնություն է, ապա որքանո՞վ է դա իրավաչափ, եթե չի անցել ներպետական ընթացակարգերը։
«Ի վերջո, ո՞վ է Փաշինյանին տվել իրավունք, որ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում այս հանձնաժողովի գործունեության հետ կապված և ասում է` գնացեք, ամեն ինչի մասին խոսեք` առանց սկզբունքների։ Եթե Ալմա Աթայի գործընթացը բերվել ու խցկվել է այս գործընթացի մեջ, ինչո՞ւ որպես կարևորագույն սկզբունք չի դրվում այն, որ երկրների փաստացի սահման արտահայտությունը վերաբերելի է այդ երկրի պաշտոնապես անդամակցության, վավերացման պահից։ Հեյդար Ալիևի ռատիֆիկացիոն գրությամբ Ադրբեջանը ևս միացել է այդ համաձայնագրին 1993 թ. սեպտեմբերին։ Առնվազն 1993 թ. դրությամբ պետք է սահմանները ճշտգրտվեն, իսկ 1993 թ. դրությամբ ո՛չ Արցախը, ո՛չ ՀՀ որևէ տարածք Ադրբեջանի իրավազորության տակ չէր»,– հայտարարեց նա։
Մինասյանի խոսքով` ակնհայտ է, որ ՀՀ–ն` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իրականցնում է զիջման, հանձնվելու քաղաքականություն` կեղծ խաղաղասիրական կոնցեպտի ներքո։
«Սարսափելի է գիտակցել, որ իշխանությունը փորձում է ուրանալ երրորդ հանրապետության հիմքերը։ Դա նման է շենքի, որը կառուցված է կոնկրետ հիմքերի վրա` Անկախության հռչակագրում նշված սկզբունքների հիման վրա, իրենք ասում են՝ բերեք, այդ հիմքերը փոխենք։ Եթե փոխում ես հիմքը, նշանակում է՝ շենքը քանդում ես, դա նշանակում է՝ վերացնել երրորդ հանրապետությունը․ այսօրվա իշխանությունը գնում է դրան։ Սա թուրք–ադրբեջանական պահանջ է, ու ինչքան էլ փորձեն կուրծք ծեծել, որ դա իրենց կապ չունի, ակնհայտ է, որ այդպես է»,– վստահեցրեց պատգամավորը։
Նա համոզված է, որ Ադրբեջանը միշտ ինչ–որ բան է պահանջելու է, հարցն այն է` ՀՀ–ն կարողանալո՞ւ է ասել «ոչ»։
Ժողովուրդը կորոշի՝ հրաժարվենք Անկախության հռչակագրից, թե ոչ․ Վլադիմիր Վարդանյան
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի։ Հասարակական ու քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվելու է Ադրբեջանի պահանջով (ՀՀ Սահմանադրության ընդունման համար հիմք է հանդիսացել Անկախության հռչակագիրը, որում հիշատակվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը):
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ մի քանի օր անց հայտարարեց, որ ցանկացած մայր օրենք անդրադառնում է նաև երկրի արտաքին հարաբերությունների վրա։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ այդ առումով Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններն էլ բացառություն չեն, բայց սխալ է ասել, թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառը։
Հիշեցնենք, որ ՀՀ գործող Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին, բարեփոխվել է 2005 և 2015 թվականներին:
Լրահոս
0