https://arm.sputniknews.ru/20240131/rd-um-meknabanel-en-erevani-chhardzakman-masin-dashnagiry-71776129.html
ՌԴ-ում մեկնաբանել են Երևանի «չհարձակման մասին դաշնագիրը»
ՌԴ-ում մեկնաբանել են Երևանի «չհարձակման մասին դաշնագիրը»
Sputnik Արմենիա
Բաքվի և Երևանի հաշտեցման ճանապարհային քարտեզը ներառում է նաև խաղաղության պայմանագրի մշակումը։ 31.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-31T15:09+0400
2024-01-31T15:09+0400
2024-01-31T15:09+0400
մարիա զախարովա
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69681379_0:0:1280:720_1920x0_80_0_0_b63b2b3a0f1614d98f36fe4749a1805f.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության և կայուն երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքն է համարում 2020-2022թթ.-ի ընթացքում կնքված բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերսկսումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով չհարձակման մասին դաշնագրի ստորագրման վերաբերյալ Երևանի առաջարկը:Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի մի շարք կետերի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկություններում որոշակի հետընթաց կա:Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական բանակի 32-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտնել էր, որ Ադրբեջանին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր կնքել, եթե խաղաղության համաձայնագրի ստորագրումն ինչ-ինչ պատճառներով փակուղի մտնի:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69681379_160:0:1120:720_1920x0_80_0_0_b16c524765f548ac7faa0b45534af363.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
մարիա զախարովա, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
ՌԴ-ում մեկնաբանել են Երևանի «չհարձակման մասին դաշնագիրը»
Բաքվի և Երևանի հաշտեցման ճանապարհային քարտեզը ներառում է նաև խաղաղության պայմանագրի մշակումը։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության և կայուն երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքն է համարում 2020-2022թթ.-ի ընթացքում կնքված բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերսկսումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով չհարձակման մասին դաշնագրի ստորագրման վերաբերյալ Երևանի առաջարկը:
«Սա Բաքվի և Երևանի հաշտեցման այլընտրանքը չունեցող ճանապարհային քարտեզ է և ներառում է նաև խաղաղության պայմանագրի մշակումը»,-ասել է Զախարովան:
Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի մի շարք կետերի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկություններում որոշակի հետընթաց կա:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական բանակի 32-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտնել էր, որ Ադրբեջանին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր կնքել, եթե խաղաղության համաձայնագրի ստորագրումն ինչ-ինչ պատճառներով փակուղի մտնի: