00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ սնանկության դատարանի դատավորը կալանավորվել է 150 հազար դոլար կաշառք ստանալու համար

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԿալանավայր
Կալանավայր - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2024
Կալանավայր
Բաժանորդագրվել
Վարույթի նյութերն ուղարկվել են դատարան ըստ էության քննելու համար:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ ՀՀ սնանկության դատարանի դատավորը կալանավորվել է 150 հազար դոլար կաշառք ստանալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Պարզվել է, որ տվյալ դատավորը սնանկության գործով իր կայացրած վճռով ընկերությանը ճանաչել է սնանկ, որից հետո կազմակերպվել է նշված ընկերության գույքը հրապարակային աճուրդով վաճառելու գործընթաց:
2022 թ. մարտին կայացած աճուրդում հաղթող ճանաչված ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել անհրաժեշտ վճարումները։ Բաց թողնված ժամկետը վերականգնելու, աճուրդով սահմանված գումարը վճարելու և գույքը ընկերության անունով գրանցելու նպատակով ընկերության ներկայացուցիչները դիմել են սնանկ ճանաչված ընկերության սնանկության գործով կառավարչին:
Սնանկության գործով կառավարիչը 2023 թ. նոյեմբերի 10–ին Երևանի սրճարաններից մեկում հանդիպել է դատավորին և առաջարկել կաշառքի դիմաց դատական ակտով հաղթած ընկերությանը հնարավորություն տալ վերականգնելու բաց թողնված ժամկետը և կատարելու վճարումները, որից հետո գույքի նկատմամբ գրանցել սեփականության իրավունք:
Այդ գործն անելու համար դատավորը սկզբնական փուլի համար պահանջել է 20.000 ԱՄՆ դոլար, իսկ գործն ավարտին հասցնելու համար` 150.000 ԱՄՆ դոլար կաշառք: Կողմերը համաձայնել են մաս–մաս տալ այդ գումարը:
ՀՀ գլխավոր դատախազը 2023 թ. դեկտեմբերի 14–ին դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությամբ: Նույն օրը դատավորին և նրան օժանդակած սնանկության գործով կառավարչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև ընկերության բաժնետերերին և նրանց ներկայացրած անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար:
Դատավորի և սնանկության գործով կառավարչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Լրահոս
0