00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայոց պատմությո՞ւն», թե՞ «Հայաստանի պատմություն». ԵՊՀ ամբիոնն իր դիրքորոշումն է հայտնել

© Sputnik / Asatur YesayantsГора Арарат. Ереван, Армения
Гора Арарат. Ереван, Армения - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2024
Բաժանորդագրվել
Նրանք համոզված են, որ «Հայոց պատմություն» եզրույթը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելը էապես սահմանափակելու է դասավանդվող առարկայի բովանդակային շրջանակները:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը մտահոգված է ԿԳՄՍ նախարարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, ըստ որի «Հայոց պատմություն» առարկան պետք է անվանափոխվի «Հայաստանի պատմություն»։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը։
Ամբիոնն իր տարակուսանքը և խոր մտահոգությունն է հայտնում, որ ԿԳՄՍ նախարարությունը և նրան ենթակա կառույցները այդ քայլին դիմել են առանց գիտական ու կրթական հանրության շրջանում լուրջ քննարկումների։
«ԿԳՄՍՆ–ն «Հայոց պատմության» 7-րդ դասարանի աղմկահարույց դասագրքի հրատարակությունից հետո հերթական չմտածված և բնավ չնախապատրաստված քայլն են կատարում՝ շրջանառության մեջ մտցնելով մի նախագիծ, որը ոչ միայն չի բխում ազգային-կրթական և ազգային-պետական շահերից, այլև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի»,– նշված է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ որոշման հետևանքները վնասակար ու վտանգավոր են լինելու ոչ միայն կրթական համակարգի, այլև՝ ընդհանրապես Հայաստանի ու ողջ հայության համար:
Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն հարցադրումը և երկրորդն առաջինին հակադրելը ամբիոնի կարծիքով արհեստական է և բացատրվում է նախագիծը նախաձեռնողների՝ որոշ իրողությունների չիմացությամբ կամ զուտ քաղաքական ինչ-ինչ նկատառումներով: Դրա հետ կապված ամբիոնը մի քանի պարզաբանումներ է արել։
Նախ բացատրվում է, որ հանրակրթական առարկայի` ներկայումս կիրառվող «Հայոց պատմություն» անվանումը գրաբարյան «Պատմութիւն Հայոց» ձևակերպման աշխարհաբարյան տարբերակն է։ Մյուս պարզաբանումը վերաբերում է «Հայոց» բառին, որը «Հայք» բառի սեռական-տրական հոլովն է գրաբարում։
««Հայք» բառը գրաբարում նշանակում է միաժամանակ և՛ «Հայաստան», և՛ «հայեր», որը փոխանցվել է նաև աշխարհաբարյան կիրառությանը։ Կրթական գործընթացում և գիտության մեջ այդ եզրույթի կիրառմամբ միաժամանակ լուծվում է երկու հարց. նախ՝ մեկ եզրույթով բնորոշվում է Հայոց պատմությունն ամբողջությամբ՝ ներառյալ ինչպես բուն Հայաստանի տարածքում պետականության պատմությունը, այնպես էլ Հայաստանից դուրս տեղի ունեցած՝ հայ ժողովրդին առնչվող իրադարձություններն ու գործընթացները, երկրորդ՝ ընդգծվում է ժառանգական կապը ժամանակակից և նախորդ դարերի հայ պատմագրության միջև»,– ասված է հայտարարությունում։
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնում նշում են նաև, որ օտար լեզուներով հնարավոր չէ մեկ բառով արտահայտել «Հայոց պատմություն» եզրույթի վերոնշյալ երկու իմաստները: Ուստի այն այլ լեզուներով թարգմանելիս օգտագործվել է «Հայաստանի պատմություն» համազոր ձևը։
Ամբիոնում համոզիչ չեն համարում նաև ԿԳՄՍ-ի կողմից հրապարակված փաստաթղթում թվարկված երկրների օրինակները։ Ըստ նրանց` Հնդկաստանը, Վրաստանն ու Ղազախստանը բազմազգ երկրներ են, որտեղ «Երկրի պատմություն» անվանաձևով պետականակերտ ժողովուրդները յուրացնում են նաև այդ տարածքներում ապրող այլ ժողովուրդների պատմությունը։ Բացի դրանից՝ և՛ վրացիները, և՛ ղազախները բաժանվում են ենթաէթնիկ հանրությունների, հետևաբար՝ վերը նշված դեպքերում լուծվում են այնպիսի քաղաքական խնդիրներ, որոնք Հայաստանի ու հայ ժողովրդի հետ ոչ մի ընդհանրություն չունեն։
Առաջարկվող փոփոխությունն, ըստ պատմաբանների, անընդունելի է նաև նրա համար, որ պարզ չէ, թե տարածքային առումով իրենից ինչ է ներկայացնելու առաջարկվող Հայաստան եզրույթը՝ պատմական Հայքն իր լայնածավալ տարածքո՞վ, պաշտոնապես 29800 քառակուսի կմ տարածքո՞վ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, թե՞ որևէ այլ բան:
«Մեր երկրի համար ներկայումս ստեղծված խիստ աննպաստ պայմաններում, երբ վտանգված են նրա սահմանները և առկա են թշնամու տարածքային անթաքույց հավակնությունները, նման հարցադրումը սոսկ հռետորական չէ և որոշակիություն է պահանջում»,–ասված է հաղորդագրությունում։
Նրանք համոզված են, որ «Հայոց պատմություն» եզրույթը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելը էապես սահմանափակելու է դասավանդվող առարկայի բովանդակային շրջանակները:
«Հայաստանն անգամ պատմական Հայքի սահմաններով դիտարկելու դեպքում դրանցից դուրս են մնալու կամ խիստ թերի են ներկայացվելու Հայոց պատմության այնպիսի առանցքային թեմաներ, որպիսիք են հայոց ծագումնաբանության, Կիլիկիայի հայկական պետության, հայկական գաղթավայրերի ու Սփյուռքի, 18-րդ դարի երկրորդ կեսի, 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի, ուշ միջնադարի ու նոր շրջանի հայ մշակույթի հիմնահարցերը և այլն»,– նշված է հայտարարությունում:
Ամփոփելով վերոշարադրյալը ամբիոնն արձանագրում է, որ առաջարկվող փոփոխությունը հիմնավորված չէ, ժամանակավրեպ է և չի լուծում այն խնդիրը, որի մասին հայտարարվում է: Փոխարենը՝ նրա ընդունումը էական վնաս է հասցնելու ինչպես դպրոցում և կրթական համակարգի բոլոր օղակներում առարկայի դասավանդմանը, այնպես էլ ընդհանրապես ազգային պատմության ընկալմանը հասարակության կողմից։
Լրահոս
0