00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեխիան և մյուս միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա․ Սիմոնյան

© Photo : official site of the Parliament of RAԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2024
Բաժանորդագրվել
ԱԺ խոսնակի կարծիքով՝ քաղաքական ցանկության դեպքում չկա այնպիսի պատճառ, որ հնարավոր չլիներ խաղաղության համաձայնագրին հասնել։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման տապալմանը։ Այսօր Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների ղեկավարների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում։
«Քաղաքական ցանկության դեպքում ես չեմ տեսնում որևիցե կտրուկ պատճառ, որը կարող է խանգարել խաղաղության համաձայնագիր ստորագրել հավասարության և այն բոլոր սկզբունքների հիման վրա, որոնք հուլիսին Շառլ Միշելի (ԵԽ նախագահ,–խմբ.) ներկայությամբ համաձայնեցվել են Ադրբեջանի նախագահի և վարչապետի հետ միասին իրականացնել։ Չենք հասկանում, թե ինչպես կարելի է գալ համաձայնության, ունենալ հայտարարություն, որն արվել է Շառլ Միշելի կողմից և մինչ օրս այդ հիմնարար սկզբունքների հիման վրա չունենալ խաղաղության համաձայնագիր»,- ասաց Սիմոնյանը։
Նա հավելեց՝ Հայաստանը շարունակելու է իր քայլերը տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելու հարցում։ Սիմոնյանը կարծում է, որ ոչ միայն Չեխիան, այլև Հայաստանի բոլոր միջազգային գործընկերները պետք է հնարավորինս ճնշումներ գործադրեն տարածաշրջան խաղաղություն բերելու հարցում։
«Հայաստանը բազմիցս շեշտել է, որ պատրաստ է և ամեն ինչ անում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար, բայց մենք տեսնում ենք, որ հարևան երկիրն այդ առումով այդքան աչքի չի ընկնում»,- ասաց Սիմոնյանը։
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան, շարունակելով գործընկերոջ խոսքը, նշեց՝ Չեխիայի համար նպատակ է ունենալ բարգավաճող, խաղաղ երկու երկրներ։ Չեխ խորհրդականը շեշտեց, որ իրենց երկիրն աջակցում է երկրների ինքնիշխանությանը։
«Մենք կշարունակենք աջակցել փախստականներին․ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, և Բաքու իմ այցի ժամանակ նույնպես մենք կարտահայտենք մեր աջակցությունը հայ ժողովրդին։ Պատահական չէ, որ առաջինն այստեղ եմ, հետո եմ գնալու Ադրբեջան»,- ասաց Ադամովան։
Չեխիայի խորհրդարանի նախագահը Բաքու իր այցի ժամանակ նաև խոստանում է հարց բարձրացնել, թե ինչու Ադրբեջանը չի ցանկանում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև Հայաստանի ներկայացուցիչների կողմից։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024–ի հունվարի 23–ին ասաց, որ Ադրբեջանին են ուղարկել Խաղաղության պայմանագրի 7–րդ խմբագրումն ու սպասում են պատասխանի։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունվարի 28–ին հաստատեց, որ Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը։
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Նախիջևան տանող ճանապարհի մասին Ալիևի հայտարարությունը
Լրահոս
0